close
Եղանակը Երևանում
19 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Չկա որևէ վերազգային կառույցում ընդունված կոնվենցիա, որը ինչ-որ արժեքների կամ կենսակերպի պրոպագանդա չէ. Ք. Վարդանյան

Քաղաքական

14 Մայիսի 2020, 17:13
 Չկա որևէ վերազգային կառույցում ընդունված կոնվենցիա, որը ինչ-որ արժեքների կամ կենսակերպի պրոպագանդա չէ. Ք. Վարդանյան

ՀՅԴ անդամ Քրիստինե Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Չկա որևէ վերազգային կառույցում ընդունված կոնվենցիա, որը ինչ-որ արժեքների կամ կենսակերպի պրոպագանդա չէ։

Վերջ տվեք էդ քաղաքենիությանը էլի․ ինչը եվրոպական է՝ լավն է, ինչը՝ ռուսական (արևելյան) վատը, կամ հակառակը։ Կլինի սկսենք դուրս գալ երրորդ աշխարհի տրամաբանությունից։ Հայաստանի համար ամենալավը հայկական է՝ հայկական տրամաբանությունից բխածը։

Այո և՛ երեխաների, և՛ կանանց, և՛ այլ խոցելի խմբերի իրավունքները պետք է պաշտպանվեն, եթե կարիքը կա առանձնահատուկ եղանակներով։ Բայց ոչ թե նրա համար, որ Եվրոմիությունն է այդպես ասում, այլ նրա համար, որ դա ազգային անվտանգության խնդիր է։

Ընդհանրապես ես չգիտեմ կա արդյոք դեմոգրաֆիական խնդրից ավելի կարևոր խնդիր այժմյան Հայաստանում (հետո ինչ, որ ԱԺ-ում դրա մասին չեն խոսում)։ Հենց այս համատեքստում է, որ կարևոր է կանանց, երեխաների (բոլոր խոցելի խմբերի ներկայացուցիչների), ընդհանրապես ՀՀ բոլոր քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը, բոլորիս համար բարեկեցության ապահովումը, կրթական մակարդակի բարձրացումը ամենատարբեր՝ այդ թվում առողջապահական հարցերում։

Բայց խնդիրը ելակետն է․ եթե աշխարհի ամենահեղինակավոր կառույցի կոնվենցիան նպաստում է մեր ազգային, առաջնային շահերի պաշտպանությանը, դա պետք է վավերացնել և անմիջապես կիրառել։ Եթե չի նպաստում, ավելին վտանգներ է պարունակում՝ դա պետք է մերժել, եթե անգամ ինչ-որ պահին ստիպված ենք եղել ստորագրել որևէ փաստաթղթի տակԵս հայկական տրամաբանությունն է, որ չեմ տեսնում հայաստանյան քաղաքականությունում։ 
Արցախի ԱԱԾ-ն հերքում է
18 Հունվարի 2022, 20:06 Արցախի ԱԱԾ-ն հերքում է

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica