close
Եղանակը Երևանում
4 Հուլիսի 2020
+20°
+30°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Հլս 2020
USD1483.84
GBP1602.38
EUR1543.30
RUB16.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Երեխայի սեռական շահագործումը սեռական դաստիարակությամբ կանխելն ինքնին շահագործում է. բժիշկ-սեքսոլոգը՝ Լանզարոտի կոնվենցիայի մասին

Քաղաքական

13 Մայիսի 2020, 13:29
 Երեխայի սեռական շահագործումը սեռական դաստիարակությամբ կանխելն ինքնին շահագործում է. բժիշկ-սեքսոլոգը՝ Լանզարոտի կոնվենցիայի մասին

Բժիշկ-սեքսոլոգ Նարինե Ներսիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով օրերս ՀՀ ԱԺ-ի կողմից վավերացված Լանզարոտի կոնվենցիային։

Նա, մասնավորապես, նշել է.

«Երեխաներին սեռական շահագործումից պաշտպանող դասընթացը կոչվում է «երեխայի ինքնապաշտպանություն» (անգլերեն` Child Protection)։ Այսպես կոչված` «լողազգեստի կանոնը», այլ ինքնապաշտպանական կանոնների հետ մեկտեղ` (օրինակ` կրակին դիպչել չի կարելի` կայրի) պարտադիր պետք է սովորեցնել բոլոր երեխաներին, դա մոտավորապես հնչում է այսպես` «Լողազգեստի տակ գտնվող մարմնի մասերին այլ մարդկանց չի թույլատրվում կպնել, քանի որ դա միայն քոնն է»։ Ընդ որում ինքնապաշտպանական այս կանոնները պետք է սովորեցնել ոչ թե տարրական դասարանների աշակերտներին, այլ մանկապարտեզի տարիքից սկսած, քանի որ երեխաների սեռական շահագործումը շատ հաճախ տեղի է ունենում նախադպրոցական տարիքում։

Ինչպես տեսնում եք, որևէ ձևով ակնարկ չկա դեպի սեռականը։ Երեխայի ուղեղը տակավին զարգացած չէ, նա ուղղակի իմաստովներով է ընկալում բոլոր խոսքերը, որոնք նրան ասվում են, ուստի բառերը պետք է շատ զգույշ ընտրել, առանց որևէ սեռական ենթատեքստի, սա չափազանց կարևոր է։ Ահա այսպես կարելի է խոսել` «Այն ինչ քոնն է, որևէ մեկը չի կարող վերցնել, կպնել` առանց քո թույլտվության։ Որոշ մարդիկ չեն հարգում այս կանոնը և ձեռք են տալիս ուրիշին պատկանող իրերին։ Այնպես էլ մարմնի այն մասերին, որոնք միայն քոնն են, չի կարող կպնել և ոչ մի մարդ, որովհետև դա միայն քոնն է։ Որոշ մարդիկ կփորձեն խաբելով տիրանալ քո իրերին, խաբելով կպնել քո մարմնի մասերին, սա ՉԻ ԿԱՐԵԼԻ թույլատրել։ Եթե նման բան պատահի, անմիջապես արի ու ինձ ասա։ Նմանապես և դո'ւ, հարգիր ուրիշի սեփականը ու մի կպիր քեզ չպատկանող որևէ բանի»։
Հարգելիներս, այն ինչ հիմա ասվեց, որևէ առնչություն չունի սեռական դաստիարակության հետ։ Ուշադրություն, սեռական շահագործումը` սեռական դաստիարակությամբ կանխելը, ինքնին շահագործում է։ Մենք այնքան շատ ենք սիրում մեր բալիկներին, որ չենք ուզում նրանք որևէ տիպի շահագործման ենթարկվեն, երեխայի սեռական դաստիարակությունը նույնպես սեռական շահագործում է»։

Հիշեցնենք՝ մայիսի 11-ին, ԱԺ-ն վավերացրել է Եվրոպայի խորհրդի Լանզարոտի կոնվենցիան:  Այն վավերացնելու նախագիծը քվեարկությամբ ստացել է 79 «կողմ», 12 «դեմ» ձայներ:  

Yerkir.am-ը վերլուծական բազմաթիվ հոդվածներով մանրամասնել է նշված կոնվենցիայում պարունակող վտանգները․

Երեխաներին գրկելու կամ կրկին Լանզարոտեի կոնվեցիայի տեղայնացման վտանգավորության մասին

Վավերացվելիք Լանզարոտեի «լուսավոր» կոնվենցիայի ենթատեքստն ու պաշտպանական թաղանթը

Մի ամբողջ սերունդ դարձնում են հոգեբանորեն խեղված՝ ստիպելով մտասևեռվել այդ թեմայի վրա. բժիշկը Լանսարոտեի կոնվենցիայի խութերի մասին

Գործակալնե՞րն են քարոզում Լանզարոտի կոնվենցիան, ինչո՞վ է զբաղված ԱԱԾ֊ն



Բարձունքի ուտոպիան
3 Հուլիսի 2020, 22:02 Բարձունքի ուտոպիան
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica