close
Եղանակը Երևանում
5 Դեկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
5 Դեկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հնարավոր է՝ Ավստրիան հունիսին չեղարկի Շվեյցարիայի հետ սահմանային վերահսկողությունը

Աշխարհ

13 Մայիսի 2020, 15:06
 Հնարավոր է՝ Ավստրիան հունիսին չեղարկի Շվեյցարիայի հետ սահմանային վերահսկողությունը

Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը հույս է հայտնել, որ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի համար Շվեյցարիայի հետ սահմանին մտցված վերահսկողությունը կարող է ամբողջությամբ հանվել հունիսին. այս մասին գրում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, հայտնում է Yerkir.am-ը։

Կուրցը, մասնավորապես, նշել է. «Մենք սերտ շփումների մեջ ենք Շվեյցարիայի կառավարության հետ: Մեր նպատակն է մոտ օրերս պայմանավորվել սահմանփակումների էական մեղմացման հարցի շուրջ և, ընդհանրապես, հունիսին հանել սահմանային վերահսկողությունը», ու հավելել՝ երկու երկրներում նկատվում է կորոնավիրուսով վարակվածության թվերի նվազման դրական դինամիկա

Միևնույն ժամանակ պաշտոնյան հուսով է, որ առաջիկայում նաև կհանեն վերահսկողությունը Գերմանիայի հետ սահմանին: Նա մանրամանել է, որ Գերմանիայի հետ այդ ուղղությամբ բանակցություններ են վարվում:

Հիշեցնենք՝ Ավստրիայի իշխանությունները կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով մտցրել էին սահմանային վերահսկողություն մայիսի 6-ին ժամկետը երկարացնելով մինչև ամսվա վերջ:

Ջերմաստիճանը նվազի
5 Դեկտեմբերի 2020, 16:02 Ջերմաստիճանը նվազի
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica