close
Եղանակը Երևանում
6 Հուլիսի 2020
+21°
+31°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Հլս 2020
USD1483.84
GBP1602.38
EUR1543.30
RUB16.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Այսօր կորոշենք՝ ովքեր են առաջադրվելու ԱԺ նախագահի և մշտական հանձնաժողովների ղեկավար կազմի համար. Արայիկ Հարությունյան

Քաղաքական

13 Մայիսի 2020, 12:37
 Այսօր կորոշենք՝ ովքեր են առաջադրվելու ԱԺ նախագահի և մշտական հանձնաժողովների ղեկավար կազմի համար. Արայիկ Հարությունյան

Արցախի նորընտիր նախագահ, «Ազատ հայրենիք – ՔՄԴ» կուսակցության առաջնորդ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հարգելի՛ հայրենակիցներ

Նորընտիր Խորհրդարանի ձևավորման կարևոր գործընթացից առաջ այսօր՝ ընդամենը կես ժամ հետո, Շուշիի մշակույթի պալատում իմ գլխավորած դաշինքի անդամ կուսակցությունների պատասխանատուների մասնակցությամբ արտահերթ ընդլայնված նիստ ենք հրավիրել: Ավելի քան երկու հարյուր հիսուն պատվիրակներով բաց ու թափանցիկ պայմաններում քննարկում կիրականացնենք, ապա փակ գաղտնի քվեարկությամբ կորոշենք, թե «Ազատ հայրենիք – ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի ցուցակով պատգամավորության մանդատ ստացածներից ովքեր են առաջադրվելու Ազգային ժողովի նախագահի պաշտոնի և մշտական հանձնաժողովների ղեկավար կազմերի համար:

Սա մեր կողմից ներդրվող բոլորովին նոր քաղաքական մշակույթ է: Կարծում եմ՝ ժողովրդավարության հասունության աստիճանն Արցախում թույլ է տալիս մեզ նման համարձակ քայլ կատարել: Որպես Արցախի Հանրապետության ընտրված նախագահ՝ ես ընդունում եմ կառավարման գործում սկզբունքային փոփոխությունների հանրային պահանջը՝ միանձնյա որոշումների, անձնական նախասիրությունների, այս կամ այն գործչի նկատմամբ ունեցած համակրանքի փոխարեն:

Արդյունքների մասին տեղյակ կպահենք նիստի ավարտից անմիջապես հետո»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica