close
Եղանակը Երևանում
13 Հուլիսի 2020
+20°
+28°Ցերեկ
+19°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Հլս 2020
USD1486.73
GBP1613.77
EUR1549.62
RUB16.84
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Իմ քայլից» ովքե՞ր չեն միացել Լանզարոտի աղմկահարույց կոնվենցիայի վավերացմանը

Քաղաքական

11 Մայիսի 2020, 14:31
 «Իմ քայլից» ովքե՞ր չեն միացել Լանզարոտի աղմկահարույց կոնվենցիայի վավերացմանը

Ավելի վաղ ներկայացրել էինք Ազգային ժողովի այն պատգամավորների անունները, ովքեր այսօր կողմ են քվերակել Լանզարոտիի աղմկահարույց կոնվենցիայի վավերացմանը։ Ավելացնենք, որ կողմ քվեարկած 79 պատգամավորներից 78-ը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն են, որոնց է միացել նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը լքած Արման Բաբաջանյանը։ 

Փաստորեն՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության 88 պատգամավորներից 10-ը չեն միացել քվեարկությանը։ Ստորև ներկայացնում ենք այդ պատգամավորների անունները։ Փաստենք նաև, որ վերոհիշյալ 10 պատգամավորներից 6-ը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ են, 4-ը՝ անկուսակցական։ 

Աթաբեկյան Վարդան Նելսոնի 

Բաղդասարյան Նազելի Հրաչի 

Գալստյան Մերի Արսենի 

Թովմասյան Թագուհի Մանվելի 

Կարապետյան Տիգրան Գոռի

Հովսեփյան Սոֆիա Ազատի 

Ղազարյան Թագուհի Արարատի

Միքայելյան Սասուն Մեխակի 

Մովսիսյան Սերգեյ Լեւիկի 

Ուլիխանյան Տիգրան Արմենի

Փաստենք, որ սույն պատգամավորները բոլորը չէ, որ դեմ են եղել կոնվենցիայի վավերացմանը։ Թագուհի Ղազարյանը, օրինակ, կողմ է եղել, նա նախկինում կողմ է քվեարկել նաև Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստին, երբ քննարկվում էր հիշյալ կոնվենցիան։ Թ. Ղազարյանը պարզապես ուշացել է քվեարկությունից: Թագուհի Թովմասյանը գտնվում է ֆիզարձակուրդում։ Մերի Գալստյանը մի քանի օր է, ինչ նիստերին չի ներկայանում։ Նազելի Բաղդասարյանն էլ գտնվում է հարկադիր մեկուսացման մեջ։

Լանզարոտի աղմկահարույց կոնվեցիայի վավերացմանը, ըստ մեր տեղեկությունների, մնացած 6 պատգամավորներից հստակ դեմ են արտահայտվել միայն Սասուն Միքայելյանն ու Սոֆիա Հովսեփյանը, իսկ 4-ի՝ քվեարկությանը չմիանալու պարագան դեռևս պարզորոշ չէ։

Հիշեցնենք՝ այսօր ԱԺ-ն վավերացրել է Եվրոպայի խորհրդի Լանզարոտի կոնվենցիան:  Այն վավերացնելու նախագիծը քվեարկությամբ ստացել է 79 «կողմ», 12 «դեմ» ձայներ:  

Yerkir.am-ը վերլուծական բազմաթիվ հոդվածներով մանրամասնել է նշված կոնվենցիայում պարունակող վտանգները․

Երեխաներին գրկելու կամ կրկին Լանզարոտեի կոնվեցիայի տեղայնացման վտանգավորության մասին

Վավերացվելիք Լանզարոտեի «լուսավոր» կոնվենցիայի ենթատեքստն ու պաշտպանական թաղանթը

Մի ամբողջ սերունդ դարձնում են հոգեբանորեն խեղված՝ ստիպելով մտասևեռվել այդ թեմայի վրա. բժիշկը Լանսարոտեի կոնվենցիայի խութերի մասին

Գործակալնե՞րն են քարոզում Լանզարոտի կոնվենցիան, ինչո՞վ է զբաղված ԱԱԾ֊ն

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica