close
Եղանակը Երևանում
4 Հուլիսի 2020
+17°
+30°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Հլս 2020
USD1483.84
GBP1602.38
EUR1543.30
RUB16.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դուք էն մարդիկ էիք, ովքեր դուռ բացեցին այս այլանդակության համար. Խոջաբաղյանը՝ Լանզարոտի կոնվենցիային կողմ քվեարկողներին

Քաղաքական

11 Մայիսի 2020, 11:59
 Դուք էն մարդիկ էիք, ովքեր դուռ բացեցին այս այլանդակության համար. Խոջաբաղյանը՝ Լանզարոտի կոնվենցիային կողմ քվեարկողներին

Զաքար Խոջաբաղյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով այսօր ՀՀ խորհրդարանի կողմից այսօր վավերացված Լանզարոտիի կոնվենցիային։

Նա, մասնավորապես, նշել է.

«Լանզարոտի կոնվենցիային կողմ քվեարկած պատգամավորներին՝ անկախ նրանից, թե ում հետ ինչ հարաբերություններ կան.

Եթե ձեզ թվում է, թե կնոպկա սեղմելուց հետո կմոռացվի ձեր դերակատարումն այս գործին, ապա դուք չարաչար սխալվում եք։ Բոլորի անունները կպահվեն։

Ուրեմն ուշադիր լսեք. Աստված ոչ անի՝ գեթ մեկ դեպք, երբ սորոսական, կամ սեռաշեղված դեմքերից մեկը դպրոց մտնի՝ երեխաներին քողարկված կամ բացահայտ այլանդակություն քարոզելու կամ, օգտվելով ստեղծված օրենսդրական հնարավորություններից, իրենց կեղտոտ ծրագրերն իրականացնելու փորձ անի. ինչպես Նիկոլ Փաշինյանը մի անգամ նշել էր, թե տրանսգենդեռը իր անձնական պաշտպանության ներքո է և նրա մասին ֆիլմ չֆինանսավորելը խարան կլիներ Հայաստանի ճակատին (սրան ժամանակին ինչ պետք էր ասվել էր), հիմա ես եմ ընդգծում՝ Աստված ոչ անի, ձեր քվեարկությունից հետո մի խանգարված կամ ապազգային արարած մոտենա երեխաների կրթությանը՝ դա որպես խարան կմնա ՁԵՐ ԲՈԼՈՐԻ ՃԱԿԱՏԻՆ։ Սերունդներով կհիշեցնենք, որ դուք էն մարդիկ էիք, որոնք դուռ բացեցին այդ այլանդակության համար։ Հա, հենց էդպես՝ ճակատներիդ կգրվի տրանսգենդեռների հովանավոր։

Առայժմ էսքանը։

Կրկնում եմ՝ մտքներովդ չանցնի, թե մոռանալու են ձեր անունները։ Պատասխանատու եք ձեր ողջ կենսագրությամբ՝ մի քանի սերունդ»։

Հիշեցնենք՝ այսօր ԱԺ-ն վավերացրել է Եվրոպայի խորհրդի Լանզարոտի կոնվենցիան:  Այն վավերացնելու նախագիծը քվեարկությամբ ստացել է 79 «կողմ», 12 «դեմ» ձայներ: 


Բարձունքի ուտոպիան
3 Հուլիսի 2020, 22:02 Բարձունքի ուտոպիան
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica