close
Եղանակը Երևանում
8 Հուլիսի 2020
+22°
+33°Ցերեկ
+21°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Հլս 2020
USD1485.12
GBP1605.43
EUR1546.92
RUB16.72
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պուտինը Մայիսի 9-ի կապակցությամբ շնորհավորել է նախկին ԽՍՀՄ երկրների ղեկավարներին, Ուկրաինայի և Վրաստանի ժողովուրդներին

Քաղաքական

8 Մայիսի 2020, 15:04
 Պուտինը Մայիսի 9-ի կապակցությամբ շնորհավորել է նախկին ԽՍՀՄ երկրների ղեկավարներին, Ուկրաինայի և Վրաստանի ժողովուրդներին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական հեռագրեր է հղել Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-րդ տարեդարձի կապակցությամբ նախկին ԽՍՀՄ երկրների առաջնորդներին, ինչպես նաև Ուկրաինայի և Վրաստանի ժողովուրդներին. այս մասին գրում է Կրեմլի պաշտոնական կայքը, հայտնում է Yerkir.am-ը։

Մասնավորապես, նշվում է՝ Պուտինը շնորհավորական ուղերձներ է հղել Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Աբխազիայի, Հարավային Օսիայի ղեկավարներին և քաղաքացիներին:

Միևնույն ժամանակ նա այժմյան սերունդների սուրբ պարտականությունն է համարել հայրենիքի ազատությունը պաշտպանած անձանց հիշատակը հարգելը:

Պաշտոնյան շեշտել է, որ սխրագործության ընդհանուր հիշողությունը նպաստելու է երկկողմ հարաբերությունների զարգացմանը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica