Շուրջ $ 415.000 պարգևավճար ԱՆ պրոբացիոն ծառայությունում՝ Փաշինյանի օրոք
Քաղաքական

Yerkir.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ ՀՀ արդարադատության նախարարությունից հայտնել են, որ 2018 թվականի մայիսից մինչև 2020 թվականի փետրվարի 29-ը ընկած ժամանակահատվածում (22 ամիս) նախարարության պրոբացիոն ծառայության աշխատակիցների պարգևատրման գումարը (ներառյալ հարկերը) կազմել է 198,646.0 հազ. ՀՀ դրամ (շուրջ $ 415.000):
Հետաքրքրական է, որ ԱՆ պրոբացիայի ծառայության աշխատակիցների թվի վերաբերյալ նախարարության գլխավոր քարտուղարության և պրոբացիայի ծառայության հայտնած թվերը էականորեն տարբերվում են: Այսպես՝ ՊԾ պետի 2020 թ. մարտի 6-ի նամակում (կցվում է) հիմնարկի աշխատակիցների թիվը 108 է, իսկ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալի՝ մարտի 17-ի նամակում (կցվում է) որպես պրոբացիոն ծառայության աշխատակիցների թիվ նշված է 96-ը: