close
Եղանակը Երևանում
2 Հունիսի 2020
+25°
+27°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
2 Հնս 2020
USD1482.49
GBP1606.25
EUR1539.28
RUB17.02
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեկ էլ ասում էինք՝ երեխեքը ո՞նց են․ Մարուքյանը՝ Փաշինյանի հետ զրույցի մասին

Քաղաքական

7 Մայիսի 2020, 15:34
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեկ էլ ասում էինք՝ երեխեքը ո՞նց են․ Մարուքյանը՝ Փաշինյանի հետ զրույցի մասին

Այն, որ սեղանին, սեղանի տակ, սեղանի կողքին փաստաթուղթ կա, մանրամասն խոսել ենք՝ ըստ Yerkir.am-ի ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո՝ մեկնաբանելով Արցախի հիմնահարցի մասին վարչապետի հետ զրույցը։

Նա ասաց, որ երեկ արտգործնախարարին էր հրավիրել՝ միասին սուրճ խմելու և զրուցելու այս թեմայով, այսօր էլ ԱԺ նիստի ընդմիջմանը, որում վարչապետը ներկայացրել է Կառավարության ծրագրի 2019 թվականի կատարողականը, Փաշինյանին է հրաիրել սև, դառը սուրճի և զրուցել Արցախի հարցի կարգավորման թեմայով:

Մարուքյանը մանրամասներ չպատմեց Փաշինյանի հետ խմած սուրճից։

Միայն պատասխանով հարցին՝ բավարարվա՞ծ եք, Մարուքյանը պատասխանեց. «Այն բոլոր հայտարարությունները, որոնք հրապարակային արվում են, դրանցից դուրս բան չկա: Արցախի հարցն այն հարցն է, որ տարաձայնության հարց չկա այս մասով»:

Արցախի հիմնախնդրի շուրջ կասկածները Փաշինյանի հետ զրույցից հետո Մարուքյանի համար փարատվել են․ «Այն, որ սեղանին, սեղանի տակ, սեղանի կողքին փաստաթուղթ կա, մանրամասն խոսել ենք»:

40 րոպե տևած զրույցում փուլային տարբերակի մասին ի՞նչ են խոսել՝ Մարուքյանը անհստակ պատասխան տվեց։

«Ես մտահոգություն չունեմ Արցախի հիմնախնդրի հետ կապված առ այն, ինչ Հայաստանում անդադար շահարկվում է: Ամեն օր ասում են՝ Արցախը հանձնում են: Եթե Արցախը հանձնելու հարց կառաջանա, ես իմ երևակայության մեջ անգամ նման իշխանություն չեմ պատկերացնում»,-ասաց նա:

Հարցին՝ 40 րոպե միայն դա՞ էիք խոսում, այդ հարցի շո՞ւրջ էիք խոսում, Մարուքյանը պատասխանեց. «Չէ, մեկ էլ ասում էինք՝ երեխեքը ո՞նց են: Մենք ժամանակին երեխեքի հետ էլ էինք շփվում, բան, ընտանիքներ»:

Մարուքյանը վստահեցրեց, որ ոչ մի ներքաղաքական խնդիր չեն քննարկել, այդ թվում՝ Ալեն Սիմոնյանի հետ իր բանավեճի հարցը ԱԺ-ում, որի ընթացքում փոխադարձ վիրավորանքներ էին հնչել։

Հիշեցնենք, որ Փաշինյան-Մարուքյան հանդիպումից դուրս եկած Նիկոլ Փաշինյանը ևս մանրամասներ չհայտնեց 40 րոպե տևած խոսակցությունից, ավելին՝ թիկնապահներին հրահանգեց լրագրողներից ազատել տարածքը։

Մանրամասն՝ տեսանյութում․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica