close
Եղանակը Երևանում
2 Հունիսի 2020
+25°
+27°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
2 Հնս 2020
USD1482.49
GBP1606.25
EUR1539.28
RUB17.02
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սուրճ էինք խմում. Փաշինյանը՝ Մարուքյանի հետ հանդիպման մասին

Քաղաքական

7 Մայիսի 2020, 12:57
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սուրճ էինք խմում. Փաշինյանը՝ Մարուքյանի հետ հանդիպման մասին

Քիչ առաջ ավատվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ՝ ԱԺ-ում ԼՀԿ ղեկավարի աշխատասենյակում՝ հայտնում է Yerkir.am-ը։

«Սուրճ էինք խմում». այսպես պատասխանեց Նիկոլ Փաշինյանը լրագրողների հարցին, թե ինչով էր պայմանվորված հանդիպումը։

Ինչի մասին էին զրուցում ընդդիմադիր խմբակցության ղեկավարի հետ՝ հարցին, վարչապետը չպատասխանեց․ «Ես ներողություն եմ խնդրում, ես հարցերին չեմ պատասխանում»,-ասաց նա։

Ապա թիկնապահներին հրահանգեց ազատել իր շրջապատը։

Անմիջապես հետո Էդմոն Մարուքյանը լրագրողներին տեղեկացրեց, որ ինքն է հրավիրել վարչապետին՝ քննարկելու մտահոգությունները Արցախի հիմնախնդրի հետ կապված։ Դրան, ասաց, նախորդել է սուրճ խմելու արարողությունը ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ, որի հետ ևս քննարկել են նույն հարցը։ Մանրամասներ Մարուքյանը չհայտնեց։

Մանրամասն՝ տեսանյութում․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica