close
Եղանակը Երևանում
5 Հունիսի 2020
+23°
+26°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
5 Հնս 2020
USD1482.11
GBP1603.94
EUR1539.87
RUB16.97
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ինչպես լուծել Երեւանում հեղեղատարների խնդիրը եւ չհայտնվել հեղեղի տակ. ներկայացնում է քաղաքապետի խոսնակը

Քաղաքական

7 Մայիսի 2020, 15:36
 Ինչպես լուծել Երեւանում հեղեղատարների խնդիրը եւ չհայտնվել հեղեղի տակ. ներկայացնում է քաղաքապետի խոսնակը

Երեկվա անձրեւառատ եղանակը մեմաշատ երեկո ապահովեց սոցցանցերում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երեւանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Քաղաքի հեղեղատար համակարգի խնդիրը բացվեց հերթական անգամ: Հեղեղատար համակարգերի գլոբալ խնդրի մասին կխոսեմ վերջում, բայց նախ ասեմ, որ Երեւան քաղաքի հեղեղատար համակարգերի շահագործումը, պահպանումը եւ սպասարկումը, դեռ 2006-ից, պայմանագրով իրագործում է «Վեոլիա գրուպ» ընկերությունը: Երեւանի քաղաքապետարանը պայմանագրի կողմ չէ. պայմանագրի կատարման վերահսկողությունն իրականացնում է ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեն:

Այնուհանդերձ, քանի որ սա քաղաքային ենթակառույց է եւ սրա անխափանության հարցը անմիջականորեն վերաբերում է քաղաքի բնակիչներին, Երեւանի քաղաքապետարանը որոշակի գործառույթ իրականացնում է. մասնավորապես, կոմունալ ծառայության աշխատակիցները պարբերաբար իրենց ուսումնասիրությունների արդյունքում առաջարկներ են ներկայացնում Վեոլիային, խնդիրների դեպքում օգնում են դրանց հետեւանքների վերացման գործում: Ինչպես, օրինակ, երեկ, երբ մեր կոմունալի աշխատակիցների օգնությամբ խցանումից մաքրվել են նախագահական նստավայրի տարածքի անձրեւատար ուղիները:

Քաղաքապետարանի առաջարկությամբ նաեւ նոր հեղեղատարներ են կառուցվում, եւ եթե նկատել եք, մի քանի թունելներում, որտեղ տարիներ առաջ պարբերաբար ջուր էր կուտակվում, երեկվա անձրեւը խնդիր չի առաջացրել:

Ինչ վերաբերում է հեղեղատար համակարգի անկատարության խնդրին ընդհանրապես, պետք է նշել, որ անցած տասնամյակների ինտենսիվ ու հաճախ չնորմավորված կառուցապատումը եւս իր զգալի ազդեցությունը թողել է: Օրինակ, Պռոշյան փողոցի անձրեւային հոսքերը, որոնք ժամանակին լցվում էին Հրազդանի ձորն ու խառնվում գետի ջրերին, այժմ «բախվում են» ձորի երկայնքով կառուցված օբյեկտների պարիսպներին ու շարունակում են իրենց ճանապարհը Պռոշյանն ի վար՝ դեպի Լուսավորիչ ու Արշակունյաց պողոտա:

Կամ, հենց երեկվա ամենադիտարժան դեպքը՝ Բաղրամյան 26-ի գարաժների հեղեղը, թերեւս չէր լինի, եթե վերեւում գտնվող Անտառային փողոցի կառուցապատման ընթացքում մանրամասն հաշվի առնվեին կառուցապատման ազդեցությունները, նախագծվեին անհրաժեշտ ենթակառույցները եւ այլն:

Ամեն դեպքում, կրկնեմ, թեեւ խնդիրը քաղաքապետարանի ուղիղ լիազորությունների շրջանակում չէ, հեղեղատար համակարգերի հարցով մեր մասնագետները պարբերաբար զբաղվում են:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica