close
Եղանակը Երևանում
2 Հունիսի 2020
+25°
+27°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
2 Հնս 2020
USD1482.49
GBP1606.25
EUR1539.28
RUB17.02
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կառավարության 17-րդ միջոցառումը. դրամաշնորհներ՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտի տնտեսավարողներին

Տնտեսական

7 Մայիսի 2020, 12:33
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կառավարության 17-րդ միջոցառումը. դրամաշնորհներ՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտի տնտեսավարողներին

Դրամաշնորհներ կհատկացվեն բարձր տեխնոլոգիաների ոլորտի տնտեսավարողներին՝ «ներդրող հրեշտակներին» կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 17-րդ միջոցառման շրջանակում՝ հայտնում է Yerkir.am-ը։

Որոշումը գործադիրի անդամներին ներկայացրեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։

Նա նշեց, որ ոլորտի համար մշակել են դրամաշնորհային փաթեթներ, որոնց նպատակն է օժանդակել, որպեսզի կորոնավիրուսի տարածման հետևանքով ՀՀ բարձր տեխնոլոգիաների ոլորտի առանձին տնտեսավարողների մոտ առաջացած դժվարությունների հետևանքով արդյունավետ աշխատատեղերը պահպանվեն, ինչպես նաեւ խթանվեն ոլորտում նորարարական գաղափարների իրագործումն ու առևտրայնացմանը։

Հակոբ Արշակյանը մանրամասնեց, որ երկու տեսակի ներդրողներ կան՝ վենչուրային ընկերություններ եւ «ներդրող հրեշտակներ». «Ներդրող հրեշտակները այն անհատներն են, որոնք այս կամ այն նորարարական ընկերություններում ցանկանում են ներդրում անել եւ փայաբաժին ունենալ»:

Միջոցառման շահառու հանդիսանում են բարձր տեխնոլոգիաների ոլորտի այն տնտեսավարողները, որոնք՝

․ համապատասխանում են «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքում նշված չափանիշներին,

․ հայտը ներկայացնելու օրվա դրությամբ վերջին 12 ամիսների ընթացքում չունեն հարկային եւ վարկային ժամկետանց պարտավորություններ,

․ հայտը ներկայացնելու օրվա դրությամբ վերջին 12 ամսվա ընթացքում դրամաշնորհ չեն ստացել ԲՏԱ նախարարության կողմից։

Մրցույթներին մասնակցող տնտեսավարողներին ներկայացվող հիմնական պայմաններն են՝

Նորարարական դրամաշնորհների առավելագույն չափը 10 մլն դրամ է, կարող են դիմել վերջին երկու տարիներին ՀՀ-ում գրանցված ու պրոդուկտ ստեղծած ընկերությունները: Կայացած ընկերություններին հատկացվելիք դրամաշնորհների առավելագույն չափը՝ 20 մլն դրամ: Չափանիշները՝ երկու տարուց ավելի պետք է Հայաստանում գրանցված լինեն, ովքեր պատրաստ են նոր պրոդուկտներ ստեղծել: Երրորդ կետով համաֆինանսավորման դրամաշնորհներ կտրամադրվեն այն ընկերություններին, որոնք փաստաթղթերով կներկայացնեն, որ ներդրումներ ունեն: Համաֆինանսավորումը տրամադրվելու է 100 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 30 մլն դրամ: Սա վերաբերում է այն ընկերություններին, որոնք ներդրող «հրեշտակների» կամ այլ տիպի ներդրողների կողմից ֆինանսավորվել են:

Աջակցությունը տրամադրվում է դրամաշնորհի ձևով` մրցույթի արդյունքներով հաղթած տնտեսավարողներին:

Հայտերի գնահատումն իրականացնում են Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի հրամանով հաստատվող անկախ մասնագիտական մրցութային հանձնաժողովները, որոնք կազմված են ոլորտի ասոցիացիաներից, մասնագետներից եւ պետական շահառու գերատեսչությունների ներկայացուցիչներից։

Հայտերի գնահատումն իրականացվում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից հրապարակվող մրցույթի հրավերով սահմանված կարգով՝ ըստ հանձնաժողովների կողմից նախօրոք մշակված չափորոշիչների եւ գնահատման սանդղակների՝ հաշվի առնելով ներկայացված ծրագրի նորարարությունը, համապատասխանությունը Կառավարության ռազմավարական առաջնահերթություններին, իրագործելիությունը, ֆինանսական համապատասխանելիությունը, արտադրանքի իրացվելիությունը միջազգային շուկայում, տնտեսավարողի մասնագիտական ներուժը եւ այլ անհրաժեշտ չափորոշիչներ։

Մանրամասները՝ տեսանյութում․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica