close
Եղանակը Երևանում
10 Հուլիսի 2020
+19°
+28°Ցերեկ
+20°Գիշեր
weather
close
Փոխարժեք
10 Հլս 2020
USD1486.60
GBP1615.69
EUR1551.22
RUB16.87
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանի ոչ մի ղեկավար Արցախի հարցով այդքան բոբիկ, մեծամիտ եւ ստախոս չի եղել, ինչպես Նիկոլ Փաշինյանն է. Արմեն Աշոտյան

Քաղաքական

6 Մայիսի 2020, 15:00
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանի ոչ մի ղեկավար Արցախի հարցով այդքան բոբիկ, մեծամիտ եւ ստախոս չի եղել, ինչպես Նիկոլ Փաշինյանն է. Արմեն Աշոտյան

ՀՀ ոչ մի ղեկավար Արցախի հարցով այդքան բոբիկ, մեծամիտ եւ ստախոս չի եղել, ինչպես Փաշինյանն է՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում։

«Նիկոլ Փաշինյանը գլուխ էր գովում ԱԺ-ում, թե իր նման բաց, թափանցիկ եւ Արցախի խնդիրն ամբողջական պատկերացնող եւ ներկայացնող ղեկավար ՀՀ-ն չի ունեցել: ՀՀ-ն երբեք չի ունեցել այդքան բոբիկ, այդքան մեծամիտ եւ ստախոս ղեկավար, ինչպիսին այսօրվա վարչապետն է»,- ասաց նա։

Խոսքը այսօր խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների մասին էր։ Կառավարությանը հաշվետվություն ներկայացնելիս Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի ոչ մի ղեկավար այդքան մանրամասն, այդքան հաճախ Ղարաբաղի հարցի վերաբերյալ դիրքորոշում չի հայտնել, այդքան հրապարակային, թափանցիկ չի եղել, որքան ինքն է եղել:

Արցախյան խնդրի կարգավորման մասին հարցին Փաշինյանը պատասխանել էր. «Ղարաբաղի հարցի որևէ լուծում չի կարող գործնականում դառնալ լուծում, եթե ընդունելի չէ Հայաստանի, Արցախի ժողովրդի համար, այդ թվում՝ Ազգային ժողովի համար: Դա ոչ թե իմ բարի ցանկությունից է, այլ ի բնե է այդպես: Եթե նույնիսկ նախկինում եղել են իշխանություններ, որոնք մտածել են, որ կստորագրեն և կտանեն, մի հատ լուծում կտան, իրենք գերագնահատել են իրենց ուժերը»:

Նա հավելեց, որ լուծումը, որը կարող է տեսականորեն իրագործվել, դա այն լուծումն է, որը ընդունելի է Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների համար: Իր դիրքորոշումից նույնիսկ ստորակետ ոչ պակասեցնելու, ոչ ավելացնելու անհրաժեշտություն չի տեսնում:

Մանրամասն՝ տեսանյութում․ 

Նախկին ներկան. Բ. Եսայան
9 Հուլիսի 2020, 18:41 Նախկին ներկան. Բ. Եսայան
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica