close
Եղանակը Երևանում
2 Հունիսի 2020
+25°
+27°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
2 Հնս 2020
USD1483.02
GBP1598.37
EUR1536.78
RUB16.92
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բողոքները օբյեկտիվ են, բայց օբյեկտիվ չեն ՊԵԿ-ի հասցեին․ Միքայել Փաշայան

Տնտեսական

6 Մայիսի 2020, 13:55
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բողոքները օբյեկտիվ են, բայց օբյեկտիվ չեն ՊԵԿ-ի հասցեին․ Միքայել Փաշայան

Մենք գիտենք, որ տուժել են հանրային սննդի ծառայությունները, հյուրանոցային տնտեսությունը և այլն՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը՝ անդրադառնալով  խնդիրներին, որոնց պատճառով մարդիկ չեն օգտվել կառավարության տրամադրած աջակցությունից։

Երբ ասում են, որ ՊԵԿ-ի հասցեին բազմաթիվ բողոքներ են հնչում, հնարավոր է, որ այդ բողոքները օբյեկտիվ են, բայց օբյեկտիվ չեն ՊԵԿ-ի հասցեին՝ ասաց նա։  

«Ինչպես կարող է պետական կառավարչական մարմինն իդենտիֆիկացնել, դու որպես հարկ վճարող, ո՞ր ոլորտում ես գործում։ Գոյություն ունի Էկոնոմիկայի նախարարության կողմից հաստատված դասակարգիչներ, որոնք մեր հաշվետվությունների մեջ գոյություն ունեն, արդեն 6–7 տարի է այդ տեղեկատվությունները գալիս են, բայց մեր հարկ վճարողները շատ դեպքերում 7 տարի առաջ տեղեկատվությունը տվել են եւ ուշադրություն չեն դարձրել, թե իրենք քանի՞ տոկոսով են հանրային սննդի օբյեկտ եւ քանի տոկոսով են մանրածախ առեւտուր, եթե ճիշտ չեն իդենտիֆիկացրել, կառավարությունը տեղեկատվական շտեմարանից նայում, տեսնում է, որ այս կազմակերպությունը հանրային սննդի ոլորտում չէ կամ տուժած ոլորտին չի համապատասխանում, որովհետեւ իր տնտեսական գործունեության դասակարգիչն այլ է եւ նա։ Մյուսը դա աշխատողների գրանցված լինելու եւ չլինելու եւ աշխատավարձերի չափերի խնդիրն է։Մինչեւ համավարակի ի հայտ գալը նրանք չեն պատկերացրել, թե ինչքան կարեւոր է, որ այն եկամուտը, որ իրենք ստանում են գործատուի կողմից, իրականում ֆիքսված լինի պետության կողմից, որովհետեւ երբ հարցը հասնում է, որ պետությունը պետք է իր աջակցությունը ներկայացնի հենց աշխատակցին, նայելու է այն տվյալները, որը գոյություն ունի ՊԵԿ–ում»,-ասաց նա։

Անդրադառնալով, օրինակ, 4–րդ միջոցառմանը՝ անչափահասներին օգնությանը, ասաց, որ ՊԵԿ–ն անչափահասների ռեստրի հետ որևէ կապ չունի, ընտանիք գաղափաը ՊԵԿ-ի հետաքննությունների շրջանակում չէ․ «Մեր հետաքննության շրջանակներում հարկ վճարող սուբյեկտներն են, բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՊԵԿ-ում զարգացած են տեղեկատվական տեխնոլոգիաները, համապատասխան գործիքներ կան, որպեսզի մենք կարողանանաք տվյալներ վերլուծենք եւ մատակարարենք»։

Իրենք տեղեկատվությունը հավաքել եւ ուղարկել են քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալություն մի քանի տեղեկատվական շտեմարաններից։

«Դա օբյեկտիվ է, որ ՀՀ–ում դեռևս կան տեղեկատվական շտեմարանների ճշտությունների խնդիրներ։ Վերցրել ենք տեղեկատվություն անձնագրերի եւ վիզաների վարչությունից, Փարոսի ծրագրից, Սոցապ նախարարության այլ տեղեկատվական շտեմարաններից, մի քանի աղբյուրներից հավաքել ենք փորձել ենք հանրային ծառայության համարանիշների հիման վրա իդենտիֆիկացնել այդ տվյալները եւ վերջնականապես ուղարկել քաղաքացիական ակտռերի գրանցման գործակալություն, որպեսզի նրանք կարողանան վերջնական ցուցակները տալ վճարումների համար»,-ասաց Միքայել Փաշայանը։

Նա տեղեկացրեց, որ այսօր Կենտրոնական բանկի հետ քննարկում են վիրտուալ ՀԴՄ–ի գաղափարը՝ անդրադառնալով կորոնավիրուսի պայմաններում ՊԵԿ նախաձեռնությամբ մշակված էլեկտրոնային հարթակներին և գործիքներին։

«Դա նոր համակարգ է, որն արդեն ստեղծված է ՊԵԿ–ում եւ սպասում ենք, որպեսզի բիզնեսն առաջ գա եւ ինտեգրվի այդ համակարգի հետ։ Դա համակարգ է, որը հնարավորություն է տալու էլեկտրոնային ծառայություններ մատուցող կազմակերպություններին։ Համավարակի պայմաններում մի քիչ ավելի լայնացրեցինք շրջանակը, բոլոր այն կազմակերպությունները, որոնք ծառայություն են մատուցում հեռախոսի միջոցով, պատվերներ են ստանում տարբեր եղանակներով. դա էլեկտրոնային ՀԴՄ–ն է, որն ինտեգրվում է իրենց ներսի էլեկտրոնային համակարգի հետ եւ տեղեկատվությունն օնլայն եղանակով ֆիսկալավորվում է ՊԵԿ–ում եւ ՀԴՄ կտրոնը, թե վիրտուալ, թե թղթային ձեւով կարող են տպել։ Դա եւս օգնում է, որ մեր սպառողներն ավելի հարմարավետ օգտվեն էլեկտրոնային ծառայություններից, իսկ մեր տնտեսվարողները, որոնք մատուցում են էլեկտրոնային ծառայություններ, հնարավորություն ունենան ավելի որոակով եւ ավելի արագ ծառայություններ մատուցեն մեր սպառողներին»,– ասաց Փաշայանը։

Նա վստահեցրեց, որ ավտոմատացման եւ թվայնացման մասով աշխատանքները շարունակվելու են և ավելի բարձր որակի ծառայություններ են սպասվում։

Մանրամասն՝ տեսանյութում․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica