close
Եղանակը Երևանում
6 Հուլիսի 2020
+21°
+31°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Հլս 2020
USD1483.84
GBP1602.38
EUR1543.30
RUB16.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ի՞նչ կադրային քաղաքականություն է որդեգրելու Արցախի նոր ընտրված նախագահը

Քաղաքական

6 Մայիսի 2020, 14:45
 Ի՞նչ կադրային քաղաքականություն է որդեգրելու Արցախի նոր ընտրված նախագահը

Արցախի Հանրապետության ընտրված նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով սպասվելիք կադրային քաղաքականությանը։ Նա մասնավորապես նշել է, որ օրինականությունը, ժողովրդի կողմից հարգանքի վայելումն ու արհեստավարժությունը լինելու են այն հիմնական սկզբունքները, որոնցով առաջնորդվելու է պատասխանատու պաշտոններում կադրերի նշանակման հարցում: Գրառումը՝ ստորեւ․

«Հարգելի ՛ հայրենակիցներ

Այս օրերին մեր հասարակության ամենաքննարկվող թեմաներից մեկը սպասվող կադրային քաղաքականությունն է, ինչը շատ բնական եմ համարում: Հանրային իշխանության ձեւավորումը շարքային քաղաքացու համար, բացի սովորական հետաքրքրասիրությունից, նաեւ սպասելիքներ է, որոնց արդարացումը մեծապես պայմանավորված է լինելու գործի պատասխանատուներից:

Այս հարցում նորից ուզում եմ հատուկ ընդգծել Ստեփանակերտի Մայր տաճարի բակում փետրվարի 26-ին հնչեցրած կոչիս խորհուրդը: Բազմիցս նշել եմ, որ մեր երկրում ես յուրայիններ եւ ոչ յուրայիններ չունեմ. բոլորն իմ հարազատներն են: Եվ քաղաքական խորհրդատվությունների շրջանակում կուսակցությունների ղեկավարության եւ առանձին գործիչների հետ հանդիպումներիս օրակարգի առանցքն Արցախում համերաշխության մթնոլորտ ունենալն է:

Հայտարարվածի համաձայն՝ ոչ միայն բաց ենք բոլորի հետ համագործակցության կամուրջներ կառուցելու համար, այլեւ, հանուն ներքին միասնության, շարունակելու ենք համախմբել ու համախմբվել: Ովքեր դեմ են ձեւավորված օրակարգին, ուրեմն մեզ հետ քայլելու ճանապարհ չունեն, ովքեր փորձեն խոչընդոտել, կհայտնվեն քաղաքական լուսանցքից դուրս:

Կրկին հավաստիացնում եմ, որ օրինականությունը, ժողովրդի կողմից հարգանքի վայելումն ու արհեստավարժությունը լինելու են այն հիմնական սկզբունքները, որոնցով առաջնորդվելու եմ պատասխանատու պաշտոններում կադրերի նշանակման հարցում: Հանրային շահը բոլոր որոշումներում գերակա կլինի, ու դա ժողովրդի պահանջն է:

Մեր նախընտրական ծրագրի առաջին շահառուն արցախցին է, իսկ բարեկեցիկ ապագա կառուցելու ընթացքն՝ անկասելի: Համընդհանուր ջանքերով մեր բոլոր խոստումները ի կատար կածենք: Վստա ՛հ եղեք»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica