close
Եղանակը Երևանում
5 Հուլիսի 2020
+26°
+31°Ցերեկ
+19°Գիշեր
weather
close
Փոխարժեք
5 Հլս 2020
USD1483.84
GBP1602.38
EUR1543.30
RUB16.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

792 մլն դրամ ($ 1.650.000) պարգևավճար՝ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում՝ Փաշինյանի օրոք

Քաղաքական

5 Մայիսի 2020, 17:27
 792 մլն դրամ ($ 1.650.000) պարգևավճար՝ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում՝ Փաշինյանի օրոք

Yerkir.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Դավիթ Բեգինյանի անունով՝ խնդրելով նշել, թե որքա՞ն է կազմել իր ղեկավարած հիմնարկի աշխատակիցներին վճարված պարգևավճարների ընդհանուր չափը՝ 09.05.2018 թվականից մինչև 29.02.2020 թվականը և որքա՞ն է հիմնարկի աշխատակիցների թիվն այս պահին:

Ստացված գրավոր պատասխանում (կցվում է) նշված է, որ ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակիցներին վճարված պարգևավճարների չափը (ներառյալ հարկերը) նշված շրջանում (շուրջ 22 ամիս) կազմել է 791.976.800 ՀՀ դրամ: Ամսական այն կազմում է 36 մլն դրամ: Հարկադիր կատարումն ապահովող ծառայության հաստիքային միավորների առավելագույն քանակը 620 է: 

Ի դեպ, մայիսի 5-ը Գլխավոր հարկադիր կատարողի օրն է, և այդ առիթով նորանշանակ Գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կազմավորման 22-ամյակի առթիվ: 



yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica