close
Եղանակը Երևանում
2 Հունիսի 2020
+25°
+27°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
2 Հնս 2020
USD1482.49
GBP1606.25
EUR1539.28
RUB17.02
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Միքայել Մինասյանի մեղադրանքների հարցը պետք է ԱԺ-ում բարձրացնել․ Վահան Բաբայան

Քաղաքական

5 Մայիսի 2020, 17:21
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Միքայել Մինասյանի մեղադրանքների հարցը պետք է ԱԺ-ում բարձրացնել․ Վահան Բաբայան

Միքայել Մինասյանը բացահայտ, լրջագույն մեղադրանք ներկայացրեց, որ Արթուր Վանեցյանի միջոցով փող են ուզեցել վերցնել իրենից․ ստացվում է՝ այդ մարդիկ ճի՞շտ են ասում, եթե ճիշտ են ասում ինչի՞ հետ մենք գործ ունենք, իսկ եթե սուտ են ասում, վեր կացեք հերքեք․ ըստ Yerkir.am-ի այսպիսի հայտարարություն արեց ԱԺ նախկին պատգամավոր Վահան Բաբայանը մամուլի ասուլիսում։

Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի այդպիսի լրջագույն մեղադրանքներ ներկայացնելուց հետո եթե Նիկոլ Փաշինյանը մի անիմաստ թեմայի շուրջ լայվ է մտնում ու անպայման կարծիք հայտնում, ուրեմն, ըստ Բաբայանի, խուսափում է․ «Սա ի՞նչ մի բան է, որ ինքը խուսափում է, եթե խուսափում է ուրեմն իրականում գոյություն ունեն խնդիրներ, որը չգիտի ժողովուրդը և պետք է այդ բացահայտումներն արվեն և իրենք էլ պետք է պատասխանատվությունը վերցնեն իրենց վրա, բացահայտեն լիարժեք, թե ինչ է եղել»։

Վահան Բաբայանը համարում է, որ շատ կարեւոր է այս հարցը ԱԺ-ում բարձրացնել. «Այս հարցը պետք է կոմպլեքս ձևով կամ թեկուզ անհատապես ներկայացվի, բայց պետք է ներկայացվի։ Նաև կապված հայ-ռուսական հարաբերությունների հետ, երբ Մնացականյանն ասում է՝ մենք ունենք խնդիրներ, հարց է առաջանում՝ մեր դաշնակից պետության հետ ո՞ր խնդիրներն են, ի՞նչ մասով են, ի՞նչ մասշտաբով են եւ ո՞վ է մեղավոր այդ խնդիրների պատճառների առաջացմանը։ Իշխանությունը չկարողանալով պատասխանել այս հարցերին բացում է իր դիմակը։ Սա ո՞րերոդ անգամն է, որ Փաշինյանը խուսափում է լրագրողների հարցերին պատասխանելուց»։

Խոսելով Փաշինյանի լայվի մասին կոմունալ վճարները չմուծելու հետ կապված, Բաբայանը տարակուսեց․ «Հիմա դու լույսի մարդ ե՞ս, թե՞ վարչապետ»։

«Լեւոն Տեր–Պետրոսյանի «բարի» խորհուրդներից է, որ օգտվում է․ ինքն ավելի մոդեռնիզացված տարբերակ առաջարկեց, որ հարևանները մուծեն այդ 7 500 դրամը։ Եվ ինքն ամառանոցներում նստած, օգտվելով պետական բյուջեի տարբեր արտոնություններից եւ ֆինանսական ռեսուրսներից, շատ հեշտորեն նստած բազմոցի վրա դատողություններ է անում չունևոր մարդկանց մասին։ Դատողություններ է անում այն մարդկանց մասին ում համար 1000 դրամը եղանակ է փոխում եւ ինքն այսօր այն տոնով է խոսում, որ բոլորը փող ունեն, թաքցնում են ու գնում փող են ուզում։ Փաշինյանը միթե՞ չի հասկանում, թե ժողովուրդն ինչ վիճակում է ապրում»,-ասաց նա։

Վահան Բաբայանը նկատեց, որ հրապարակներում հեղափոխական կոչերն ու քաղաքականությունը Փաշինյանը շատ շուտ է մոռացել ու դարձել օլիգարխ։

«Զանգահարել է՝ մարդն ասում է, գիտեք՝ ամուսինս հիվանդ է, սկեսրայրս հիվանդ է, մի տեղ հավաքարար եմ աշխատում, չեմ կարողանում. ասում է՝ է հա, բայց հունվար ամսին դուք 10 հազար եւ այլն, ա՜յ քեզ բան, հիմա դու լույսի մա՞րդ ես, թե՞ վարչապետ։ Հանրապետությունը վե՞րջ, վերջացա՞վ, ֆեյքապետություն է մնալո՞ւ, այսինքն եթե ինչ որ մարդ այս երկրում ունենա 10 հազար ֆեյք, ինքը կունենա նաեւ հեղինակությո՞ւն»,– ասաց Բաբայանը։

Մանրամասն՝ տեսանյութում․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica