close
Եղանակը Երևանում
2 Հունիսի 2020
+25°
+27°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
2 Հնս 2020
USD1482.49
GBP1606.25
EUR1539.28
RUB17.02
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՀՀՇ-ի տարիները հիշեցինք, էն որ ասում է՝ հարևանից հաց ուզեք, յոլա գնացեք․ ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյան

Քաղաքական

5 Մայիսի 2020, 15:53
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՀՀՇ-ի տարիները հիշեցինք, էն որ ասում է՝ հարևանից հաց ուզեք, յոլա գնացեք․ ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյան

ՀՀՇ-ի տարիները հիշեցինք, էն որ ասում է՝ հարևանից հաց ուզեք, յոլա գնացեք 21-րդ դարի դրսևորումներով՝ փողը փոխանցեք, յոլա գնացեք՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հովհաննես Սահակյանը մամուլի ասուլիսում անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի լայվին՝ տեղաշարժի սահմանափակումները հանելուց հետո քաղաքացիների գործելաոճի մասին։

«Ժպտում եմ, որովհետև մեր երկրում ձևն ու բովանդակությունը խառնվել են իրար․ այս դեպքում էլ ընկել ենք այդ ձևի հետևից՝ բովանդակությունը բաց թողնելով»,-ասաց նա։

Խոսելով Փաշինյանի դիտարկման մասին, որ չեն կարողանում տեղորոշել իսկապես կարիքավորներին, որպեսզի հասցեական մոտեցում ցույց տան, Սահակյանն ասաց՝ այսինքն, ստացվում է այսքան թվայնացված, տեխնիկական հնավորություններ ունեցող երկրում չե՞նք կարողանում տեղորոշել կարիքավոր ընտանիքներին, որ հասցեական օժանդակություն ցուցաբերենք։

«Կամ մեզ են խաբում, կամ այս պետական ապարատը չի աշխատում ուղղակի։ Որովհետև կարելի է 2-3 օրում շատ արագ տեղորոշել և հասցեական օգնություն ցուցաբերել։ Կամ չեն ուզում, կամ չեն կարողանում կամ ընդամենը բոլորիս «ֆռցնում» են»,-ասաց նա։

Հովհաննես Սահակյանը նաև Սոցիալական ծառայության ղեկավարն է եղել նախկինում։ Այդ տեսանկյունից հետևելով ներկա գործընթացներին՝ վկայում է, որ սոցապ ծառայության ծրագրերը միացված են ամբողջ պետական համակարգի ծրագրերին։

«Եթե թիրախը 60 և անց շահառուներն են, ովքեր ռիսկային գոտում են, այդ մարդկանց պետք է հասցնել իրենց թոշակն ու նպաստը, որ տանից դուրս չգան։ Վերամշակող արտադրությունը, արտահանումը, ներմուծումը և կապիտալ շինարարությունը, որ մեր տնտեսության շարժիչ ուժերն են, 15-20 տոկոս անկում են ապրել․ իսկ սա ուղիղ հետևանք է ունենալու մեր տնտեսության և սոցիալական վիճակի վրա»,-մտահոգություն հայտնեց նա։

Մինչդեռ իշխանություններն, ըստ նրա, ամորֆ տարածության մեջ են, բոլորի ուղեղում աշխույժ գործընթացներ են, որոնց պտուղները չենք տեսնում․ «Չենք տեսնում գործընթացի նպատակն ու քայլերը, ասում են՝ գնացեք, մայիսի վերջում հնարավոր է ունենանք 10 հազարից ավելի հիվանդներ ու շատ հեշտ են ասում, մարդը արժեք չէ»։

Նա այս կեցվածքում ոչ թե հակասություն, այլ անպատասխանատու և ցայտնոտային որոշումներ կայացնելու իրավիճակ եմ տեսնում, ինչը վտանգավոր է համարում։

«Եթե պետական ապարատը այս պրիմիտիվ խնդիրը չի կարողանում լուծել, ուրեմն լրջագույն հարցերի պարագայում ունենալու ենք լուրջ խնդիր»,-եզրակացրեց Հովհաննես Սահակյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica