close
Եղանակը Երևանում
2 Հունիսի 2020
+25°
+27°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
2 Հնս 2020
USD1482.49
GBP1606.25
EUR1539.28
RUB17.02
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աննա Կարպետյանը՝ մանդատից հրաժարվելու Նիկոլ Փաշինյանի պահանջի և ՀՀԿ-ի հետ կապի մասին

Քաղաքական

5 Մայիսի 2020, 12:44
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աննա Կարպետյանը՝ մանդատից հրաժարվելու Նիկոլ Փաշինյանի պահանջի և ՀՀԿ-ի հետ կապի մասին

Այդպիսի բան չկա, ժողովուրդ ջան՝ ըստ Yerkir.am-ի ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Աննա Կարապետյանը նախկին իշխանությունների հետ կապ ունենալու և ՀՀԿ նախկին պատգամավոր Հովհաննես Սահակյանի օգնականը լինելու մասին լրագրողի հարցին ի պատասխան։

Այնինչ, ԱԺ պաշտոնական կայքում տեղադրված նրա կենսագրականում գրված է, որ Աննա Կարապետյանը 2015-2018 թթ եղել է պատգամավորի օգնական։ Նա աշխատել է իբրև Հովհաննես Սահակյանի օգնական, ով 2014 թվականից եղել է ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը։

Լրագրողները նաև հետաքրքրվեցին՝ ճի՞շտ են արդյոք լուրերը, որ Աննա Կարապետյանը մտադիր է վար դնել մանդատը։

«Ժողովուրդ ջան, ես ձեր գրած լուրերից հենց նոր տեսա, ճիշտն ասած։ Չգիտեմ, ինչ ասեմ, զարմացած եմ, մտածում եմ՝ որտեղից եք լավ դուք գտնում այդ լուրերը։ Իհարկե ոչ»,-հերքեց նա։

Այն, որ Աննա Կարապետյանի մանդատը վար դնելու պահանջ կա՝ մամուլի հրապարակումների համաձայն, Նիկոլ Փաշինյանի պահանջն է։ ՔՊ աղբյուրը լրատվամիջոցին հայտնել է, որ Արարատ Միրզոյանը հավաքել է մտերիմներին ու հայտնել, որ Նիկոլ Փաշինյանն ու վարչությունը որոշել են, որ Աննա Կարապետյանը պետք է գնա․ «Իմ համար ցավալի է այդ փաստը, մանավանդ որ պատճառն էլ չեն ասում, բայց դե` վարչության որոշումն է, պետք է իրականացվի։ Ինձ են ասել՝ կազմակերպի էդ հարցը, չգիտեմ` ոնց ասեմ»,- ըստ հրապարակման՝ ասել է Միրզոյանը:

Նաև նշվում է, որ Աննա Կարապետյանը Արարատ Միրզոյանի պրոտեժեն է՝ ամենաշատը գործուղումների մեկնած պատգամավորը, որը հեղինակն է այն օրինագծի, որով առաջարկվում էր, որ Արարատ Միրզոյանը դառնա Անվտանգության խորհրդի անդամ, սակայն իմքայլականներն օրինագիծը տապալեցին։

Աննա Կարապետյանին վրդովեցրել է նաև պնդումը իր գործուղումների մեծ թվի մասին։

«Դուք գոնե վիճակագրություն նայել ե՞ք, եթե ոչ ամենաքիչ, գոնե տենց միջին էլի մեկնած պատգամավորն եմ։ Կամ որ «Իմ քայլը» խմբակցությունը տապալեց իմ նախագիծը․ էդ նախագծի մասին խոսեցի, ասացի, որ նման բան չի եղել, քվերակություն է եղել սովորական, էդ նախագծի թեման կարծես թե փակված ա, հիմա նորից նոր լուրեր․․․»,-այսօր լրագրողներին ասաց Կարապետյանը։

Հիշեցնենք, որ ճեպազրույցներից մեկի ժամանակ, երբ Աննա Կարապետյանին հարցրել են թե նախկին իշխանության ժամանակ ինքը ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ էր և այդ ժամանակ երբեք չի բարձրաձայնել, որ կա Մարտի 1-ի բացահայտման հանրային պահանջ, ի՞նչ փոխվեց հիմա, պատասխանել է, որ նախկինում ինքը պրոֆեսիոնալ գործունեություն է ծավալել հանձնաժողովում և քաղաքականությամբ չի զբաղվել․ «Ես մեծացել եմ քաղաքական ընտանիքում և ներգրավված եմ եղել քաղաքական գործընթացներում։ Իմ հայրը Մարտի 1-ի գործով քաղբանտարկյալ է հիմա, թույլ տվեք այլևս չշարունակել»: Աննա Կարապետյանի հայրը՝ Սամվել Կարապետյանը, 2008 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ եղել է Լևոն Տեր-Պետրոսյանի՝ թիվ 22/21 ընտրատարածքի վստահված անձ։ Նա մեղադրվել է ընտրությունների արդյունքների կեղծման մեջ՝ հօգուտ նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի, և դատապարտվել 3 տարի ազատազրկման։

Մանրամասն՝ տեսանյութում․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica