close
Եղանակը Երևանում
2 Հունիսի 2020
+25°
+27°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
2 Հնս 2020
USD1483.02
GBP1598.37
EUR1536.78
RUB16.92
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ապացույցները ծաղկում են, երիտասարդանում, ձեռի հետ էլ ծիկ են անում ժպտալով. Գևորգ Պետրոսյան

Քաղաքական

5 Մայիսի 2020, 11:51
 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ապացույցները ծաղկում են, երիտասարդանում, ձեռի հետ էլ ծիկ են անում ժպտալով. Գևորգ Պետրոսյան

Նախագիծը երկու անվանում ունի՝ երկարը՝ «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», կարճը՝ պարզապես «հերթական մերժվածը»՝ ըստ Yerkir.am-ի ԱԺ-ում հայտարարեց Գևորգ Պետրոսյանը՝ պատագամավորների ուշադրությունը ևս մեկ անգամ հրավիրելով առաջարկած նախագծի վրա, որը արժանացել է ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի բացասական գնահատականին և չի մտել լիագումար նիստերի օրակարգ։

Խոսքը Քրեական օրենսգրքում սահմանադրական կարգը տապալելու համար վաղեմության ժամկետի վերացման դրույթ ներառելու մասին է։

Կառավարությունը դեմ է արտահայտվել, պատճառաբանելով, որ ժամանակի հետ ապացույցները հնանում են, վերանում և մոռացվում։

Գևորգ Պետրոսյանը հակադարձեց, որ այլ հանցագործություններ էլ կան, որոնց համար վաղեմության ժամկետը վերացվել է, օրինակ, խոշտանգումները, արդյոք սա նշանակում է, որ այդ հանցագործությունների դեպքում «ապացույցները ծաղկում են, երիտասարդանում, ձեռի հետ էլ ծիկ են անում ժպտալով», իսկ իր առաջարկածի դեպքում՝ հնանում։

Նա կոչ արեց կողմ քվերակել նախագծին, որպեսզի քննարկվի լիագումար նիստում։

Հիշեցնենք, որ Պետրոսյանն առաջարկում էր սահմանադրական կարգը տապալելու դեպքում վաղեմության ժամկետ չսահմանել։ Պետաիրավական հանձնաժողովում քննարկման ժամանակ նա ասել էր, որ տեսականորեն հրաշք է համարում, որ իր նախագիծն առաջին ընթերցմամբ հայտնվի լիագումար նիստում քննարկման․ «Մի անգամ տենց հրաշք թույլ տվեք էլի, ինչ կլինի»։ Օրինագծի մերժումից հետո հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն ասել էր․ «Հրաշքները տեղի են ունենում այնտեղ, որտեղ նրանց հավատում են, խորհուրդ եմ տալիս հավատալ հրաշքներին»։ Գևորգ Պետրոսյանը օրինագծի ընդունման անհրաժեշտությունը հիմնավորում էր նաև նրանով, որ գործող իշխանության ներկայացուցիչներից մեկն ասել էր, որ իրենք 40 տարով են իշխանության եկել․ «Պետական պաշտոնյան պետք է իմանա՝ ով ուզում է լինի, որ երբ էլ ինքը մեղադրվեց սահմանադրական կարգի տապալման մեջ, պետությունը պետք է նրան պատասխանատվության ենթարկի: Ցանկացած պաշտոնյա պետք է ունենա զսպաշապիկ՝ սկսած ինձնից: Բոլորս պետք է հասկանանք, որ կատարել ենք սահմանադրական կարգի տապալում, ուրեմն ենթարկվելու ենք պատասխանատվության»:

Մանրամասն՝ տեսանյութում․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica