close
Եղանակը Երևանում
2 Հունիսի 2020
+25°
+27°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
2 Հնս 2020
USD1482.49
GBP1606.25
EUR1539.28
RUB17.02
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չի կարող որևէ մեկը սպասել, որ Հայաստանը որևէ քայլ կատարի, որը համադրելի չէ և ենթադրում է զիջում․ Զոհրաբ Մնացականյան

Քաղաքական

4 Մայիսի 2020, 17:12
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չի կարող որևէ մեկը սպասել, որ Հայաստանը որևէ քայլ կատարի, որը համադրելի չէ և ենթադրում է զիջում․ Զոհրաբ Մնացականյան

Ղարաբաղյան կարգավորման գործընթացում փուլային, փաթեթային տերմինաբանությունը կապված է նաև խաղաղ գործընթացի պատմության հետ, և եթե որևէ մեկը ենթադրում է, որ կարող է լինել այնպիսի փուլային տարբերակ, որտեղ հայկական կողմը խախտում է պարտավորությունների համադրությունը, ապա դա չաշխատող տարբերակ է՝ ըստ Yerkir.am-ի ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն այսպես պատասխանեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արամ Աբովյանի հարցին, թե՝ արդյո՞ք դիտարկվում են Մադրիդյան սկզբունքների որոշակի տարրեր, և ԱԳՆ-ի համար բանակցությունների փաթեթայի՞ն, թե՞ փուլային տարբերակն է ընդունելի։

«Կար մի գործընկեր ժամանակին՝ ասում էր, որ համաձայն ենք փուլային տարբերակին․ առաջին փուլում ստատուսի հարցն է լուծվում, հետո մնացածը։ Այսինքն` մեզ համար չափազանց էական է ձևավորել փաթեթային շրջանակ, որտեղ պարտավորություններն արտահայտված են, համադրելի են, շոշափելի են, վերահսկվող են։ Սա ամենառաջնային խնդիրն է»,-ասաց Մնացականյանը։

Նա ընդգծեց, որ եթե ենթադրվում է, որ պետք է լինի խնդրի լուծման փուլային տարբերակ, որտեղ մի կողմը կիրականացնի իր պարտավորությունները մեծ չափով, սակայն չի ստանա համադրելի քայլ՝ մյուս կողմից, ապա այդ կերպ նա խարխլում է իր դիրքերը բանակցություններում և նման իրականացնումն անհնար է։

Արման Աբովյանը եզրակացրեց, որ, փաստորեն, հայկական կողմի համար էական չէ փաթեթային կամ փուլային տարբերակը, էական է համադրելիության ու բալանսի պահպանումը։

Հայաստանը կտրականապես մերժել է սպառնալիքի գործոնը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացում՝ հայտարարեց արտաքին գործերի նախարարը՝ ի պատասխան Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի նախօրեին արած ռազմատենչ հայտարարության. «Մենք չենք կարող ստեղծել իրավիճակ, երբ որ մեր ժողովրդի համար անվտանգության համակարգը դառնում է խոցելի»:

Նշենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը երկու օր առաջ երկրի զինված ուժերի ղեկավարության հետ հանդիպման ընթացքում հայտարարել էր, թե՝ կտրուկ մեծացել է ռազմական գործողությունների վերսկսման հավանակությունը, ինչը պայմանավորված է հայկական կողմի սադրիչ գործողություններով: Նա հանձնարարել էր ուժեղացնել հետախուզության բոլոր տեսակներն առաջնագծում։

ՀՀ արտգործնախարարն ընդգծեց, որ անհնար է պատկերացնել իրական առաջընթաց բանակցություններում, եթե լարվածություն կա։

«Չենք հավատում, որ հնարավոր է ռեալ պրոգրես ունենալ, երբ որ քեզ առաջարկվում է, որ հնարավոր է մեկ ձեռքով բանակցել, մյուս ձեռքով կրակել: Խստորեն պնդում ենք` հնարավոր չէ»,-ասաց նա:

Հայաստանի իշխանությունները բանակցային գործընթացին կառուցողական են տրամադրված, ասաց նա, հավելելով, որ այդ մեթոդով շարունակում ենք, բայց կառուցողական չի նշանակում, որ մենք կարող ենք աշխատել մի իրավիճակի մեջ, երբ որ մեզ համար, մեր ազգային շահերի համար ստեղծվում է վտանգ, ստեղծվում է անընդունելի իրավիճակ:

2016-ի ապրիլյան իրադարձությունների, առավել ևս՝ 90-ականների պատերազմի կրկնություն չի լինելու՝ ընդգծեց Զոհրաբ Մնացականյանը։ Նա ընդունելի համարեց, որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը հիմնվի փոխզիջման սկզբունքի վրա։

«Չի կարող որևէ մեկը սպասել, որ Հայաստանը որևէ քայլ կատարի, որը համադրելի չէ, որը ենթադրում է զիջում, և որը վնասում է մեր ազգային անվտանգությանը: Սրանք շատ էական են, ուղղակի մնալ սառնասիրտ և հանգիստ»,-ասաց Մնացականյանը:

Հայաստանի և Ռուսաստանի միջև օրակարգը բավականին ընդարձակ է՝ նշեց նա անդրադառնալով գազի սակագնի և ռուսական ընկերությունների դեմ Հայաստանում հարուցված քրեական գործերի վերաբերյալ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարություններին:

«Եթե չունենանք խնդիրներ, ուրեմն խորքային խնդիր ունենք: Երկու հարաբերություններում կան խնդիրներ, որոնք երկու դաշնակից, բարեկամ երկրները միմյանց հետ քննարկում են: Մենք մտադրություն ունենք նույն ոգով աշխատել, ինչպես վերջին երկու տարիների ընթացքում, նույն ծավալով երկկողմ օրակարգում առկա հարցերի շուրջ»,- շեշտեց նախարարը:

Նրա խոսքով՝ գազի հարցը մեծ նշանակություն ունի Հայաստանի համար, և շարունակելու են այն քննարկել ռուսաստանցի գործընկերների հետ:

Մանրամասն՝ տեսանյութում․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica