close
Եղանակը Երևանում
28 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արցախի Ազգային ժողովը գումարել է հերթական լիագումար նիստը

Արցախ

1 Մայիսի 2020, 17:24
 Արցախի Ազգային ժողովը գումարել է հերթական լիագումար նիստը

Այսօր՝ ապրիլի 30-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովը գումարել է հերթական լիագումար նիստ. այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության Ազգային ժողովից։ 

Նախքան շրջանառության մեջ դրված մի քանի օրինագծերի քննության առնելը Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն Ազգային ժողովի նիստում հանդես է եկել ԱՀ Նախագահի 2019 թվականիծրագրի կատարման ընթացքի ու արդյունքների եւ 2020 թվականի հունվարից մինչեւ ԱՀ Նախագահի լիազորությունների ավարտը ծրագրի կատարման վերաբերյալ հաղորդմամբ:

Բակո Սահակյանը ներկայացրել է իրականացված աշխատանքներն` ըստ առանձին ուղղությունների, եւ նշել, որ 2019 թվականին հանրապետության կենսագործունեության բոլոր ոլորտներում իրականացվել է մեծածավալ աշխատանք, արձանագրվել են դրական ցուցանիշներ եւ ապահովվել է կայուն առաջընթաց, որի կարեւորագույն ցուցանիշներից է 10,3 տոկոս տնտեսական աճը:

Զեկույցի եզրափակիչ մասում Նախագահ Սահակյանն անդրադարձել է իր պաշտոնավարման ընթացքում Արցախի Հանրապետության զարգացման մի շարք հիմնական ցուցանիշների:

«Աշխարհը դինամիկ կերպով փոփոխվում է, առաջ են գալիս նոր մարտահրավերներ: Խնդիրները, որոնք կանգնած են մեր առջեւ, ոչ պակաս կարեւոր են ու պատասխանատու, եւ դրանց լուծման համար կպահանջվի առավելագույն ջանքերի գործադրում, մեր ողջ ժողովրդի ներուժի համախմբում: Միայն միասին կարող ենք հաղթահարել դժվարությունները», — ընդգծել է Բակո Սահակյանը:

Ամենամյա գործունեության ծրագրի վերաբերյալ հարցադրումով հանդես եկած Ազգային ժողովի փոխնախագահ, «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Վահրամ Բալայանն բարձրացրել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարության հարցը, ըստ որի ղարաբաղյան հակամարտության կողմերին ներկայացվել է կարգավորման փուլային տարբերակ ենթադրող նախագիծ:

Պատասխանելով հարցին՝ Սահակյանը նշել է, որ բանակցային սեղանին չկա քննարկվող փաստաթուղթ, սակայն Արցախի իշխանությունները գործադրելու են դիվանագիտական կարողություններ եւ շարունակելու են համագործակցությունը համազգային ճակատում գործունեություն իրականացնող կազմակերպությունների հետ:

«Վերադարձ անցյալին, թե տարածքների, թե՛ կարգավիճակի առումով չի լինելու: Ղարաբաղյան հիմնախնդրին անդրադառնալիս՝ մենք խոսում ենք մեր ճակատագրի մասին: Այս տարիների ընթացքում մենք որևէ կերպ չենք շեղվել ո՛չ մեր դիրքորոշմից, ո՛չ էլ սկզբունքներից: Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը, իմ խորին համոզմամբ, աշխարհի ամենաբարդ հիմնախնդիրներից մեկն է, որն իր մեջ ներառում է բազմաթիվ պահանջներ, և մենք պարտավոր ենք, այդ ամենը հաշվի առնելով և հարգելով միջազգային հանրության շահագրգռվածությունը, հիմնախնդիրը խաղաղ ճանապարհով հանգուցալուծման հասցնելու՝ այնուամենայնիվ շարունակելով մնալ մեր դիրքորոշման մեջ»,- ասել է Բակո Սահակյանը: 

Նշենք, որ գործող խորհրդարանը լիազորությունները դադարեցնելու է մայիսի 21-ին:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica