close
Եղանակը Երևանում
24 Նոյեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Նմբ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՈՒՂԻՂ. Կառավարության հերթական նիստը. օրակարգում է հակաճգնաժամային 15-րդ միջոցառումը

Քաղաքական

30 Ապրիլի 2020, 11:00
 ՈՒՂԻՂ. Կառավարության հերթական նիստը. օրակարգում է հակաճգնաժամային 15-րդ միջոցառումը

Այսօր՝ ապրիլի 30-ին, տեղի է ունենում ՀՀ կառավարության հերթական նիստը. օրակարգում է հակաճգնաժամային 15-րդ միջոցառումը։

Ընդհանուր օրակարգում ընդգրկված է 44 հարց, որից 34-ը՝ չզեկուցվող, երկուսը՝ գաղտնի:

Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված են, մասնավորապես, հետեւյալ հարցերը.

- Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասնհինգերորդ միջոցառումը հաստատելու մասին,

- Փրկարարական ծառայության համազգեստի ձևը, տրման կարգը և օգտագործման ժամկետները սահմանելու մասին,

- «Մեծամորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը նվազեցնելու և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը անհատույց օգտագործման իրավունքով անշարժ գույք ամրացնելու մասին,

- Վիճակախաղերի կազմակերպման գործունեությունից ստացվող եկամուտների հաշվառման ու դրա նկատմամբ հսկողության իրականացման կարգը սահմանելու մասին,

-  Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից իրականացվող ռիսկի վրա հիմնված ստուգումների ստուգաթերթերը հաստատելու մասին,

- Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին գումար հատկացնելու, Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1919-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին,

- «Գնուն 69» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող՝ Երևան քաղաքի Վարդանանց 69 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքի բնակարաններն իրական արժեքից ցածր արժեքով հատուցմամբ օտարելու մասին եւ այլ հարցեր:

Նիստին առաջարկում ենք հետևել ուղիղ հեռարձակմամբ.

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica