close
Եղանակը Երևանում
5 Հունիսի 2020
+23°
+26°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
5 Հնս 2020
USD1482.11
GBP1603.94
EUR1539.87
RUB16.97
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՈՒՂԻՂ. Երեւանի ավագանին նիստ է հրավիրել

Քաղաքական

28 Ապրիլի 2020, 11:05
 ՈՒՂԻՂ. Երեւանի ավագանին նիստ է հրավիրել

Այսօր՝ ապրիլի 28-ին, Երեւանի ավագանին գումարել է 4-րդ նստաշրջանի 3-րդ նիստը, որի օրակարգում 27 հարց է:

Ստորեւ ներկայացնում ենք օրակարգում ընդգրկված հարցեր.

«1. Երեւանի ավագանու 4-րդ նստաշրջանի 3-րդ նիստի օրակարգը հաստատելու մասին:

2. Երեւան քաղաքում Լեոնիդ Ենգիբարյանի անվան պուրակ անվանակոչելու մասին:

3. Մահաթմա Գանդիի արձանի տեղադրմանը համաձայնություն տալու մասին:

4. Երեւան քաղաքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 25-ի N186-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:

5. «Փարկինգ Սիթի Սերվիս» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի տե-ղաբաշխման արդյունքները եւ կանոնադրության փոփոխությունը հաստատելու մասին:

6. «Երեւանի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի տեղաբաշխման արդյունքները եւ կանոնադրության փոփոխությունը հաստատելու մասին:

7. «Երեւանի քաղաքային նոր աղբավայր» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի տեղաբաշխման արդյունքները եւ կանոնադրության փոփոխությունը հաստատելու մասին:

8. «Հակատուբերկուլյոզային դիսպանսեր» փակ բաժնետիրական ընկերության լուծարման մասին:

9. Երեւանի ենթակայության մի շարք փակ բաժնետիրական ընկերություններ լուծարելու մասին:

10. «Կարինե Ավոյան Ռոբերտի» անհատ ձեռնարկատիրոջը ծառայողական ավտոկայանատեղ կազմակերպելու իրավունք տալու մասին:

11. «ԷՄՋԻ ԻՆՎԵՍԹՄԵՆԹՍ» փակ բաժնետիրական ընկերությանը ծառայողական ավտոկայանատեղ կազմակերպելու իրավունք տալու մասին:

12. Երեւան համայնքի սեփականության 2019 թվականի գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին:

13. Երեւան համայնքի սեփականություն համարվող բնակարանն անհատույց օտարելու մասին:

14. Հողամասերի փոխանակությանը համաձայնություն տալու մասին:

15. Հողամասերի փոխանակությանը համաձայնություն տալու մասին:

16. Հողամասերի նպատակային նշանակությունները փոխելու մասին:

17. Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին:

18. Հողամաս նվիրելու մասին:

19. «Հայաստանի նկարիչների միավորում» հասարակական կազմակերպությանը գույքահարկի գծով արտոնություն սահմանելու մասին:

20. «Հայաստանի կույրերի միավորում» հաշմանդամների հասարակական կազմակերպությանը գույքահարկի արտոնություն սահմանելու մասին:

21. «Հայաստանի խուլերի միավորում» հասարակական կազմակերպությանը գույքահարկի արտոնություն սահմանելու մասին:

22. «Հայաստանի ժուռնալիստների միություն» հասարակական կազմակերպությանը գույքահարկի արտոնություն սահմանելու մասին:

23. Հայաստանում Գերմանական Կարմիր խաչի Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության մասնաճյուղին գույքահարկի արտոնություն սահմանելու մասին:

24. Սիմոնյան կրթական հիմնադրամին հողի հարկի արտոնություն սահմանելու մասին:

25. Գույքահարկի արտոնություն սահմանելու մասին:

26. Վլադիլեն Ալեքսանդրի Բալյանին «Երեւանի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհելու մասին:

27. Վարձավճարների եւ կառուցապատման վճարների չվճարման հետեւանքով առաջացած տույժերի վճարման պարտականությունից ազատելու մասին:

Նիստին առաջարկում ենք հետևել ուղիղ հեռարձակմամբ.

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica