close
Եղանակը Երևանում
7 Հունիսի 2020
+16°
+28°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
7 Հնս 2020
USD1481.74
GBP1608.44
EUR1546.00
RUB17.01
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության չճանաչումը աններելի է. The Jerusalem Post

Հասարակություն

27 Ապրիլի 2020, 13:07
 Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության չճանաչումը աններելի է. The Jerusalem Post

Իսրայելի ամենահեղինակավոր The Jerusalem Post օրաթերթը Հայոց ցեղասպանությանը նվիրված «Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության չճանաչումը աններելի է» վերնագրով  հոդված է հրապարակել։ Թերթը նշում է, որ Իսրայելի բազմաթիվ առաջնորդներ պատմության տարբեր փուլերում հրապարակայնորեն ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, բայց, որպես ազգ, հրեական պետությունը հրաժարվում է դա անելուց. հայտնում է Yerkir.am-ը։

«Անցյալ շաբաթ հրեաներն ու իսրայելցիները ամբողջ աշխարհում ընդունում և հիշում են այն 6 մլն հրեաներին, ովքեր բարբարոսաբար և դաժանաբար սպանվել են Հոլոքոստի ընթացքում՝ նացիստների կողմից։ Բայց Հոլոքոստի զոհերի հիշատակումից ընդամենը մի քանի օր անց գալիս է ևս մեկ ցեղասպանության՝ Հայոց ցեղասպանության հիշատակման օրը։ Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման օրն է՝ նվիրված ավելի քան մեկ միլիոն հայերին, ովքեր սպանվել են թուրք-օսմանցիների ձեռքով։ Այդուհանդերձ այդ օրը կարող է այս երկրի մեծ մասում անուշադրության մատնվել։

Չնայած Իսրայելի պատմությանն ու հրեաների էթնիկ զտման և ջարդերի կոլեկտիվ տրավմայի..., Իսրայելը չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը և բացի այդ Իսրայելը քայլեր չի ձեռնարկում այդ օրը հիշատակել որպես Հայոց ցեղասպանության օր։ Փաստացի, Քնեսսեթին ոչ մեկ անգամ չի հաջողվել ճանաչել Հայոց ցեղասպանությունը տարբեր քաղաքական շահերի պատճառով...», - գրում է թերթը։

Ըստ օրաթերթի՝ Հայոց ցեղասպանության չճանաչման պատճառը վախն էր Թուրքիայի հնարավոր արձագանքման, մի պետության, որը պատմականորեն եղել է Իսրայելի անվտանգության կարևոր դաշնակիցներից։ Սակայն այսօր Թուրքիայի հետ հարաբերությունները փչացել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Իսրայելի նկատմամբ թշնամական վերաբերմունքի պատճառով, բայց այնուամենայնիվ Իսրայելը դեռ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

2018 թ. պատգամավոր Թանաթ Զանդբերգը փորձել էր այդ բացը լրացնել, սակայն օրինագիծը կառավարության կողմից հետ էր ուղարկվել։ 2019 թ. երկրի կառավարության մի շարք անդամներ կոչ էին արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ ի դեմս Կապույտների և սպիտակների առաջնորդ Յաիր Լապիդի և «Լիքուդ»-ի ղեկավար Գիդեոն Սաարի, բայց այն նույնպես մերժվեց կառավարության կողմից։

Օրաթերթը նշում է, որ 1915 թ. ապրիլի 24-ը համարվում է Հայոց ցեղասպանության մեկնարկի օր, բայց այդ արյունալի արշավը սկսվել էր դեռ մի քանի տարի առաջ, երբ 1890-ականներին սուլթան Աբդուլ Համիդի օրոք, կոտորվեց 100-300.000 հայ։

«Ապրիլի 24-ին թուրքերը կրկնապատկեցին ուժերը և արշավ սկսեցին հայ քրիստոնյաների դեմ, այնքան սարսափելի, ինչպիսին աշխարհը չէր տեսել։ Նրանք սկսել էին 250 հայ մտավորականների ձերբակալությամբ և սպանությամբ...։ Հայերը թալանվեցին, ունեզրկվեցին և մասսայական աքսորվեցին։ Նրանք ուղարկվում էին մահվան քայլերթի՝ դեպի սիրիական անապատ՝ անմարդկային պայմաններում, իսկ կանանց և աղջիկներին բռնաբարում էին և ստրկացնում։ Նրանց, ովքեր ողջ էին մնացել, ուղարկում էին համակենտրոնացման ճամբարներ, որտեղ կամ սպանում էին կամ թողնում, որ մահանան։ Գրեթե 50.000 հայեր նետվել էին Սև ծով...։ 1914-18 թթ. թուրք-օսմանցիների կողմից սպանվել է 1-1.5 մլն հայ՝ այդ ժամանակ պատմության մեջ էթնիկ հողի վրա իրականացված ամենամեծ ցեղասպանության ընթացքում», - նշում է թերթը՝ հավելով, որ ի տարբերություն Գերմանիայի, Թուրքիան չի ճանաչում այս ոճրագործությունը և անգամ ճնշում է ցեղասպանությունը ճանաչած թուրքերին, և մինչ օրս հայերի դեմ ցեղասպանությունը չի ճանաչվել, և հայերը չեն ստացել փոխհատուցում «մի ցեղսապանության համար, որը մի շարք պատմաբաններ համարում են Հոլոքոստին նախորդած»։

Թերթը նաև հիշեցնում է Ադոլֆ Հիտլերի հայտնի արտահայտությունը. «Ո՞վ է այսքանից հետո հիշում հայերի կոտորածը»։

«Պատկերացրեք, եթե Հոլոքոստի գլխավոր մեղավորները երբեք չբռնվեին իրենց հանցանքների համար, Գերմանիան հերքեր, որ Հոլոքոստ է տեղի ունեցել։ Պատկերացրեք, որ Գերմանիան դրա փոխարեն պատժեր բոլոր նրանց, ովքեր հակառակը կասեին և սպառնար դադարեցնել դիվանագիտական հարաբերությունները։

Իսրայելի որոշ առաջնորդներ արդեն ճանաչել են Հայոց ցեղասպանությունը։ Նախագահ Ռեուվեն Ռիվլինը, ով վաղուց էր կոչ անում ճանաչել դա, 2015 թ. հայտարարել էր. «Իմ ավագ եղբայներից մեկը Հոլոքոստից 25 տարի առաջ ասել էր, որ եթե մենք հանդես չգանք այն բանի դեմ, ինչ կատարվում է հայերի հետ հիմա, ապա ինչ կլինի հետո, երբ նման բան մեր դեմ անեն։ Ասում են, որ նացիստները օգտագործել են հայերի ցեղասպանությունը, որպես մի գործիք, որը նրանց հնարավորություն է տվել Հոլոքոստն իրականություն դարձնել։ «Այլևս երբեք»-ը պատկանում է բոլոր ազգերին։

Եկել է ժամանակը, որ իսրայելցի ղեկավարները իրական առաջնորդություն ցուցաբերեն և, որպես պետություն, ճանաչեն Հայոց ցեղասպանությունը։ Իսրայել պետության համար, որպես հրեական պետություն, Հայոց ցեղասպանության չճանաչումը համարվում է ժամանակակից Իսրայելի մեծագույն խորհրդանշական ձախողումներից մեկը։ Աշխարհի և Իսրայելի համար եկել է ժամանակը. հենց հիմա ճանաչե՛ք Հայոց ցեղասպանությունը», - նշում է The Jerusalem Post-ը։

Իրական և վիպական Դրոն
6 Հունիսի 2020, 15:48 Իրական և վիպական Դրոն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica