ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀՕՄ Մոսկվայի մասնաճյուղի նախաձեռնությամբ բարեսիրական խմբեր են հիմնադրվում ՌԴ-ում. նպատակն է՝ աջակցել թագավարակի կանխարգելմանը
Տարածաշրջան

Հայ Օգնության Միության Մոսկվայի մասնաճյուղի նախաձեռնությամբ հիմնադրված «Ապավեն» համառուսաստանյան բարեսիրական շարժումն իր շուրջն է համախմբել ՀՅԴ Ռուսաստանի կառույցի, ՀՅԴ Հայ Դատի Մոսկվայի գրասենյակի, ՀՄԸՄ և «Համազգային» միությունների ռուսաստանյան մասնաճյուղերի բազմաթիվ կամավորների:
Նպատակը մեկն է՝ աջակցել թագավարակի կանխարգելման գործընթացների արդյունքում խիստ խոցելի իրավիճակում հայտնված մեր հայրենակիցներին:
Առաջնային թիրախ են ընտրված դժվար իրավիճակներում գտնվող երեխաները, միայնակ մայրերն ու ծերերը:
Շարժումը իր բարեսիրական խմբերն է հիմնադրում Ռուսաստանի Դաշնության հայաշատ համայնքներում և կոչ է անում բոլոր բարեսիրտ և հայրենասեր հայրենակիցներին միանալ շարժմանը: