close
Եղանակը Երևանում
31 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
31 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հերթական կանգառը՝ Գեղարքունիք. ՀՅԴ֊ից օժանդակություն ստացած ընտանիքների թիվը հատեց 500-ը

Հասարակություն

27 Ապրիլի 2020, 11:46
 Հերթական կանգառը՝ Գեղարքունիք. ՀՅԴ֊ից օժանդակություն ստացած ընտանիքների թիվը հատեց 500-ը

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ նշելով, որ ՀՅԴ֊ից օժանդակություն ստացած ընտանիքների թիվը հատեց 500-ը։ 

Նա, մասնավորապես, նշել է.

«Այսօր Դաշնակցության երիտասարդականի և ուսանողականի ընկերները Գեղարքունիքի մարզում էին։

Մեր հայրենակիցներին օգնություն տրամադրելու ծրագրի շրջանակներում այս անգամ Գեղարքունիքի 250 ընտանիքի ենք այցելել, օգնության փաթեթներ տրամադրել՝ հույսով, որ մի քանի շաբաթ կթեթևանցնենք առօրյա ծանր հոգսերի բեռը։

Ընդհանուր առմամբ մինչև այժմ գոյացած միջոցներով օգնություն է տրամադրվել շուրջ 500 ընտանիքի։

Իհարկե, օգնության կարիք ունեցողների թիվը շատ ավելին է։ Մենք կանենք ամեն ինչ, որ հնարավորինս շատ ընտանիքների կարողանանք օգնել։

ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միություն /ՀԵՄ/
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միություն

#Օգնիրհայրենակցիդ
#Միասինկհաղթենք
#ՀՅԴ
#COVID19»։


yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica