close
Եղանակը Երևանում
29 Նոյեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Նմբ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վիեննայում ծաղկեպսակներ կխոնարհեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ

Հասարակություն

24 Ապրիլի 2020, 17:00
 Վիեննայում ծաղկեպսակներ կխոնարհեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ

Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ Ավստրիայում և Սլովակիայում ՀՀ դեսպան Արմեն Պապիկյանը և դեսպանության աշխատակիցները ծաղկեպսակներ կխոնարհեն Վիեննայի կենտրոնում գտնվող Ֆրանց Վերֆելի հուշարձանի և հայ առաքելական Սբ․ Հռիփսիմե եկեղեցու բակում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ։

Այս մասին դեսպան Պապիկյանը հայտնել է իր ուղերձում։

«Այսօր այլ երկրների շարքում մեր երախտագիտությունն ենք հայտնում նաև Ավստրիային և Սլովակիային հայ համայնքների նկատմամբ հոգատար վերաբերմունքի համար։ Մենք շնորհակալություն ենք հայտնում նաև Հայոց ցեղասպանությունը դատապարտող դիրքորոշումների համար։ Հիշելով և հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին՝ մենք ասում ենք. «Այլևս երբեք»»,- նշել է Արմեն Պապիկյանը։

Օսմանյան կայսրության կողմից 1915 թ․ հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն էր։ Աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը։ Ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել է մոտ երեք տասնյակ պետություն։ 

Ավստրիայի խորհրդարանի բոլոր` վեց խմբակցությունները 2015 թվականի ապրիլի 22-ին ընդունել են համատեղ հայտարարություն Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման վերաբերյալ: Հայտարարությունը հստակ սահմանում է, որ 1915 թ. հայերի հետ կատարվածը ցեղասպանություն էր, կոչ է հղում Թուրքիային` առերեսվելու պատմության հետ, ճանաչելու Հայոց ցեղասպանությունը: Ավստրիան ընդունում է իր պատասխանատվությունը` Առաջին աշխարհամարտի ժամանակ Օսմանյան կայսրության և Ավստրո-Հունգարիայի դաշնակցության առումով: 

Սլովակիայի ազգային ասամբլեայում  2004 թվականի նոյեմբերի 30-ին ընդունվել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը։ 2011 թվականին էլ ընդունված օրենքի համաձայն՝ ցեղասպանության ժխտումը պատժվում է 5 տարի ազատազրկմամբ։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica