close
Եղանակը Երևանում
16 Հուլիսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Հլս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մեծ տատիկիս վշտի վիհը. ինչու՞ էր նա ոտքերը թաքցնում հաստ գուլպաների մեջ

Հասարակություն

24 Ապրիլի 2020, 10:44
 Մեծ տատիկիս վշտի վիհը. ինչու՞ էր նա ոտքերը թաքցնում հաստ գուլպաների մեջ

Դավիթ Վանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Ես ավելի մեծ խորություն, քան Մեծ տատիկիս վշտի վիհն էր, չեմ տեսել։ Հետո, դպրոցում, տասերորդ դասարանում իմացա, որ տիեզերքի համար՝ այն կոչվում է «Սև խոռոչ»։

Մեծ Տատս, կամ հայրիկիս տատիկը իր առանձին սենյակը ուներ, որը մեր պապական տան առաջին հարկում էր։ Այդ մի սենյակի վրա էլ 1975-ին հայրս ու հորեղբայրս կառուցել, կամ ավելացրել էին մեր տան երկրորդ հարկը, որտեղ հիմա հորեղբորս մինուճար տղան է ապրում իր Վարսենիկ կնոջ հետ։ Երկրորդ հարկից այդպես էլ տան ջերմության հոտ չեկավ։ Իսկական տունը այնտեղ էր, որտեղ տատս էր՝ նստած իր թախտին, միշտ սևազգեստ՝ գլուխն ու բերանը կապած։ Հիմա Մեծ տատս չկա, բայց նրա սենյակը ասես լքյալ վանք լինի ու մեր ծոռ-մոլորակների ձգողության կենտրոնը։
Երբ ես, դեռևս այս ու այնկողմ վազվզող, թռչկոտացող, ոչինչ չհասկացող աղջնակ էի, տատս արդեն հավերժություն ապրած մարդ էր թվում, որովհետև երբ հորս հարցրի, թե Մեծ տատիկը քանի տարեկան է, ասաց․
— Ոչ ոք չգիտի, բալիկ ջան։
Չգիտեին, որովհետև ծնողները, եղբայրները՝ ոչ ոք չէր փրկվել Մեծ Եղեռնից, տատիկն էլ հրաշքով հայտնվել էր քաղաքի միակ որբանոցում։ Ես հետո իմացա, որ Անուշ տատս, որբանոցում՝ երկար ժամանակ, գրեթե չորս տարի չի խոսել, մինչև որ, որբանոցի հարակից փողոցում մի գաղթական ճանաչել է նրան՝ բարձրահասակ Անուշին, ասել է, որ Ղզլչախչախ գյուղի քահանա Հարոյենց Տեր Համբարձումի աղջիկն է ինքը, որ յոթ երեխա ուներ Համբարձումը, վեց տղա ու մի գեղեցկուհի աղջիկ։ Խեղճ տատիկս սկսել է անասելի հեկեկալ, փաթաթվել է այդ տարեց մարդուն ու, վերջապես խոսել է նրա հետ։ Ասում էին նաև, որ տատիկիս աչքերը այդ օրը չորացել են։
Տատիկս ինձ այդպես էլ անունով չկանչեց։
Մայրիկ էր ասում ինձ՝ իր ծոռանը։
Ասում էր, որ իր սիրելի մայրիկին շատ, շատ նման եմ, ու իմ վարսերից նրա վարսերի բույրն էր առնում։ Ինձ գրկում էր, դեմքով ընկղմվում վարսերիս մեջ ու ագահորեն շնչում էր նրանց միջով։
Մի անգամ, երբ արդեն չափահաս աղջիկ էի, ու երկուսով էինք մնացել տատիս սենյակում, թախտի վրա քնել էի՝ գլուխս դրած նրա գոգին, հանկարծ ճչոցով վեր թռա ու ասացի Մեծ տատիկիս, որ երազում ոտքերս այրվում էին։ Նա, խուլ, հոգու խորքից անարցունք մի ճիչ արձակեց, ինձ գրկեց, սեղմեց կրծքին ու միայն ինձ պատմեց իր գաղտնիքը։ Ասաց, որ ես արդեն մեծ եմ, որ պիտի իմանամ այն։ Որ ինքը զավակներից ավագն է եղել, բարձրահասակ է եղել ու չտեսնված գեղեցկուհի, որ ծնողները վախեցել են, թե թուրքերը կգան, կտանեն, ու թոնիրի կրակի մեջ ոտքերը այրել են։ Ես էլ չէի հասկանում, թե ինչու՞ էր տատիկս, ամառ թե ձմեռ, իր ոտքերը խնամքով թաքցնում հաստ գուլպաների մեջ ու թույլ չէր տալիս, որ մենք հպվենք այդ սուրբ ոտքերին։ Ես այդ օրը չափից ավելի մեծացա։
Այրել են։
Այրել են, որ թուրքը չտանի։
Ես` հիմարի պես, Մեծ տատիկիս մահվան օրը այս ամենը պատմեցի հայրիկիս ու նրա հոգու վիհը հորս փոխանցեցի։ Նա էլ, իր տատիկի նման մի քանի շաբաթ չխոսեց»։
 
 
ՈՒՂԻՂ. ԱԺ արտահերթ նիստը
16 Հուլիսի 2020, 13:29 HES_VIDEOՈՒՂԻՂ. ԱԺ արտահերթ նիստը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica