close
Եղանակը Երևանում
3 Հուլիսի 2020
+25°
+30°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
3 Հլս 2020
USD1483.84
GBP1602.38
EUR1543.30
RUB16.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 14-րդ միջոցառում․ օժանդակություն բուհերում սովորողներին

Հասարակություն

23 Ապրիլի 2020, 12:33
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 14-րդ միջոցառում․ օժանդակություն բուհերում սովորողներին

ՀՀ բարձրագույն և հետբուհական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում, բուհերում սովորողներին, որոնք հանդիսանում են ՀՀ քաղաքացի, կառավարությունն օժանդակում է կորոնավիրուսի տարածման հետևանքով առաջացած դժվարությունների հաղթահարման 14-րդ միջոցառմամբ՝ հայտնում է Yerkir.am-ը։

Պայմանական շահառու խմբերը 3-ն են։

1․ Որոշմանը կից հավելվածում ընդգրկված բուհերի առկա ուսուցման վճարովի համակարգում սովորող ՀՀ քաղաքացի հանդիսացող բակալավրիատի, մագիստրատուրայի և կլինիկական օրդինատուրայի ավարտական կուրսի ուսանողները, որոնց հանրագումարային միջին որակական գնահատականը ուսումնառության սկզբից մինչև 19-20 թթ ուստարվա առաջին կիսամյակի ավարտը կազմում է ՄՈԳ-ի առավելագույն արժեքի 90 տոկոսը։

2․ Որոշման կից հավելվածում ընդգրկված բուհերի առկա ուսուցման վճարովի համակարգում սովորող բակալավրիատի, մագիստրատուրայի և կլինիկական օրդինատուրայի բոլոր կուրսերի (բացառությամբ ավարտական) ուսանողները, որոնց հանրագումարային ՄՈԳ-ը ուսումնառության սկզբից մինչև 19-20 թթ ուստարվա առաջին կիսամյակի ավարտը կազմում է առավելագույն արժեքի 90 և ավելի տոկոսը։

3․ Պետական և պետական հավատարմագրում ունեցող բուհերի բակալավրիատի, մագիստրատուրայի և կլինիկական օրդինատուրայի առկա և հեռակա ուսուցման վճարովի համակարգում սովորող, ՀՀ քաղաքացի հանդիսացող ուսանողները՝ ուսանողական վարկերի մասով։

Առաջին կետով սահմանված՝ ավարտական կուրսերում սովորողների համար նախատեսվել է, որ 19-20 թթ երկրորդ կիսամյակի ուսման վարձը 100 տոկոսով փոխհատուցվում է։ Ընդ որում, եթե 19-20 ուստարում ստացել են պետության կողմից ուսման վարձի փոխհատուցում, սույն միջոցառման շրջանակներում փոխհատուցում տրամադրվում է կիսամյակային ուսման վարձի մնացորդային գումարի չափով։

«Այսինքն, եթե ուսանողը մեր պետական մի շարք ծրագրերով՝ նպաստառուների ծրագիրն է, սահմանամերձ գյուղերում բնակվող սովորողների և ապրիլյան պատերազմի մասնակիցների ծրագրերն են, ստացել են որոշակի փոխհատուցում, ապա մենք մնացորդային գումարն ենք փոխհատուցում այս ծրագրով»,-ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։

2-րդ կետով՝ եթե մասնակի կամ ամբողջությամբ վճարել են 19-20 թթ ուստարվա երկրորդ կիսամյակի ուսման վարձը, ապա այդ չափով կատարված վճարումը վերադարձվում է ուսանողին, եթե վճարումը կատարվել է ֆիզիկական անձանց կողմից։

«Այստեղ սահմանել ենք՝ եթե ավարտում են մագիստարատուրան և կլինիկական օրդինատուրան, գումարը վերադարձնում ենք, բակալավրիատի ուսանողների դեպքում՝ եթե մագիստրատուրայում ուսումնատությունը չեն շարունակում կամ անճար են շարունակում։ Այն սովորողները, ովքեր մասնակի կամ ամբողջությամբ վճարել են այդ ուսվարձը, կարող են հրաժարվել սույն աջակցությունից, իսկ ուսանողական վարկի միջոցով վարձը վճարած լինելու դեպքում աջակցությունն ուղղվում է վարկի մարմանը»,-ասաց Արայիկ Հարությունյանը։

Եթե մասնակի կամ ամբողջությամբ վճարել են 19-20 թթ ուստարվա երկրորդ կիսամյակի ուսման վարձը, այդ չափով կատարված վճարումը համարվում է մագիստրատուրայի ուսվարձի դիմաց կատարված վճարում՝ վճարովի ուսուցմամբ մագիստրատուրայում ուսումնառությունը շարունակելու դեպքում։

Հաջորդ կետով՝ մյուս կուրսերի համար սահմանվել է, որ 90 և ավելի տոկոս ՄՈԳ ունեցող ուսանողներին տրվում է վարձի 70 տոկոսի չափով փոխհատուցում։

«Այս խմբի այն սովորողները, որոնք 19-20 թթ ուստարում ստացել են պետության կողմից ուսվարձի փոխհատուցում, սույն միջոցառման շրջանակներում փոխհատուցումը տրամադրվում է կիսամյակային ուսման վարձի մնացորդային գումարի 100 տոոսի չափով։ Եթե մասնակի կամ ամբողջությամբ վճարել են 19-20 թթ ուստարվա երկրորդ կիսամյակի ուսվարձը, այդ չափով կատարված վճարումը համարվում է հաջորդ կիսամյակի ուսվարձի դիմաց կատարված վճարում»,-ասաց նախարարը։

Բոլոր կուրսերի և ավարտական կուրսերի սովորողների 19-20 թթ ուստարվա երկրորդ կիսամյակի ուսվարձի փոխհատուցման համար հովանավոր կազմակերպությունների կողմից հատկացված գումարը մնում է բուհերի տնօրինմանը համապատասխան կազմակերպությունների հետ համաձայնությամբ՝ նշեց Արայիկ Հարությունյանը։

Հաջորդ խումբը այն ուսանողներն են, որոնք վարկեր են ստացել և կդիմեն նոր վարկերի համար։

Այն սովորողները, որոնց հանրագումարային ՄՕԳ-ը ուսումնառության սկզբից մինչև 19-20 թթ ուստարվա առաջին կիսամյակի ավարտը կազմում է ՄՈԳ-ի առավելագույն արժեքի 80 և ավելի տոկոսը, նոր տրամադրվող ուսումնական վարկերի տոկոսադրույքը 20 թ-ի մայիսի 1-ից մինչև 20 թ-ի դեկտեմբերի 31-ը ժամանակահատվածի համար ամբողջությամբ կսուբսիդավորվեն պետության կողմից, որի արդյունքում այս ժամանակահատվածի տարեկան տոկոսադրույքը կկազմի 0 տոկոս։

Բոլոր այն խմբերը, որոնք կվերցնեն վարկեր և նրանց ՄՈԳ-ը կլինի 80 տոկոսից ցածր, ապա մայիսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ժամանակահատվածում իրենց տոկոսադրույքը կկազմի 4 տոկոս։

Զրոյացում է տեղի ունենալու նաև բոլոր այն վարկառուների համար, որոնք արդեն ունեն ուսանողական վարկեր՝ 80 և ավելի ՄՈԳ ունեցողների համար նույնպես կկազմի 0 տոկոս, եթե հանրագումարային ՄՈԳ-ը 80 տոկոսից ցածր է, իրենց տոկոսը կկազմի 4 տոկոս։

Մանրամասն՝ տեսանյութում․

Բարձունքի ուտոպիան
3 Հուլիսի 2020, 22:02 Բարձունքի ուտոպիան
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica