close
Եղանակը Երևանում
18 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ինչ են ցույց տվել կորոնավիրուսից մահացածների դիահերձումները. Suddeutsche Zeitung

Աշխարհ

22 Ապրիլի 2020, 15:27
 Ինչ են ցույց տվել կորոնավիրուսից մահացածների դիահերձումները. Suddeutsche Zeitung

Համբուրգի և Բազելի հետազոտողները հրապարակել են կորոնավիրուսից մահացածների դիահերձումների արդյունքները. ըստ yerkir.am-ի` հայտնում  է գերմանական Suddeutsche Zeitung պարբերականը:

Ըստ  թերթի` Ռոբերտ Կոխի ինստիտուտը սկզբում խորհուրդ չէր տվել կորոնավիրուսից մահացածների դիահերձում իրականացնել, որպեսզի դա իրականացնող բժիշկները չվարակվեն, սակայն ներկայումս մտքափոխվել է` ընդգծելով դիահերձման կարևորությունը:

Բազելի համալսարանական հիվանդանոցի գիտնականները դիահերձել են  կորոնավիրուսից մահացած 20 պացիենտի դի: Պաթոլոգիական անատոմիայի բաժնի ղեկավար Ալեքսանդր Ցանկովի խոսքով` բոլոր պացիենտներն ունեցել են արյան ճնշում, նաև մեծ մասի մոտ առկա է եղել վառ արտահայտված ճարպակալում: Ըստ նրա` մահացածների մեծ մասը տղամարդիկ են, բացի այդ` երկու երրորդի մոտ նախկինում վնասված են եղել կորոնարային անոթները, պացիենտների մեկ երրորդը տառապել է շաքարախտից: Ընդ որում ` թոքաբորբ եղել է ամենաքիչ թվով պացիենտների մոտ. մանրադիտակի տակ երևացել է թոքերի միկրոշրջանառության ծանր խախտում: Ըստ բժշկի` դա նշանակում է, որ թթվածնային փոխանակությունն այլևս տեղի չի ունեցել, այդ պայմաններում որքան էլ պացիենտին թթվածին տան, այն պարզապես այլևս չի փոխանցվի այլ օրգանների:

Համբուրգ-Էպենդորֆի համալսարանական հիվանդանոցի դատական փորձագետ Կլաուս Պյուշելը մարտի 22-ից ապրիլի 11-ն ընկած ժամանակաշրջանում դիահերձել է կորոնավիրուսից մահացածների 65 դի: Ըստ նրա` մահացածների մեծ մասը` 55-ը, ունեցել են սիրտ-անոթային հիվանդություններ, այդ թվում` հիպերտոնիա, աթերոսկլերոզ, սրտի կաթված և այլն: 46-ը թոքերի հիվանդություն են ունեցել, 28-ը` այլ օրգանների` լյարդի, երիկամների, փոխպատվաստված օրգանների խնդիրներ: 16 մարդ տառապել է դեմենցիայից, մյուսների մոտ առկա են եղել քաղցկեղ, վառ արտահայտված ճարպակալում կամ շաքարախտ:

Պյուշելը նաև փորձել է պատասխանել վիճելի հարցին` պացիենտները մահանում են կորոնավիրուսի՞ց, թե՞ ուղեկցող հիվանդություններից: Նա նշել է, որ 65 մահացածներից 61-ի մահվան պատճառը եղել է կորոնավիրուսը, մնացածինը վիրուսային հիվանդությունը չի եղել:

Ի դեպ, Ալեքսանդր Ցանկովն այդ կապակցությամբ այսպիսի օրինակ է բերել. «Եթե ինձ մոտ քաղցկեղ է, և ինձ ապրելու կես տարի է մնացել, ու ինձ գցում են մեքենայի տակ, դա չի մեղմում վարորդի մեղքը»:

Փրփուրին Կառչելու Փորձ Մը
17 Հունվարի 2021, 22:52 Փրփուրին Կառչելու Փորձ Մը
Աստղագուշակ. հունվարի 17
17 Հունվարի 2021, 09:50 Աստղագուշակ. հունվարի 17
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica