close
Եղանակը Երևանում
5 Հուլիսի 2020
+20°
+31°Ցերեկ
+19°Գիշեր
weather
close
Փոխարժեք
5 Հլս 2020
USD1483.84
GBP1602.38
EUR1543.30
RUB16.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Լսել են վարչապետին, եկել աշխատանքի ու տուգանվել 100.000 դրամով. «Գլորիա» կարի ֆաբրիկայի տնօրեն

Հարցազրույց

21 Ապրիլի 2020, 22:01
 Լսել են վարչապետին, եկել աշխատանքի ու տուգանվել 100.000 դրամով. «Գլորիա» կարի ֆաբրիկայի տնօրեն

Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակիցները լսել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերը, թե ապրիլի 20-ից վերականգնվելու է տեսքստիլի աշխատանքը, այսօր եկել են աշխատանքի, բայց քանի որ դեռ պարետի  համապատասխան որոշումը չկա, ոստիկանները մտան արտադրամաս ու տուգանեցին աշխատակիցներին՝ 100-հազարական դրամով, քանի որ նրանք չունեին գործատուի կողմից տրված աշխատանքային թերթիկ: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասել է «Գլորիա» կարի ֆաբրիկայի տնօրեն Բագրատիոն Դարբինյանը:

«Պատկերացնո՞ւմ եք՝ 2600 աշխատակից ունեցող հիմնարկ է սա, աշխատողները լսել են վարչապետի ուղիղ եթերը, թե ամսի 20-ից սահմանափակումները մեր մասով հանվելու են, ու այսօր եկել են աշխատանքի: Չկարողացա նրանց արտադրամասից դուրս հանել, ասում են՝ թող աշխատենք, որ հացի փող վաստակենք: Ոստիկաններն էլ եկան, թե՝ աշխատանքային թերթիկներ չունեք, ու տուգանեցին՝ իհարկե, ոչ բոլորին, մոտ 20-30 հոգու: Անելանելի վիճակ է ստեղծվել. մի կողմից՝ աշխատողները պահանջում են, որ աշխատեն, մյուս կողմից՝ պարետի այդ որոշումը դեռ չկա»,- պատմել է Բագրատիոն Դարբինյանը:

Նրա խոսքով՝   կարի ֆաբրիկայի 2600 աշխատողները չեն վճարվել հարկադիր պարապուրդի համար:

«Փող ունե՞նք, որ վճարենք. ֆորսմաժորային իրավիճակ է, չաշխատած օրերի համար չենք վճարել, դրա համար 80-120 հազար դրամ ստացող աշխատակիցների համար  ամեն մի օրն էլ շատ կարևոր է: Ես հասկանում եմ ֆաբրիկայի աշխատակիցներին, որոնք ուղղակի ճար չունեն, բայց կրկնում եմ՝ պետք է սպասենք պարետի որոշմանը, այլ բան չեմ կարող անել»,- ասել է ֆաբրիկայի տնօրենը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica