close
Եղանակը Երևանում
20 Սեպտեմբերի 2020
+18°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Գլորիա» ֆաբրիկայի աշխատակիցները դադարեցրել են բողոքի ակցիան և սպասում են պարետի որոշմանը

Տնտեսական

21 Ապրիլի 2020, 20:01
 «Գլորիա» ֆաբրիկայի աշխատակիցները դադարեցրել են բողոքի ակցիան և սպասում են պարետի որոշմանը

Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի մի քանի տասնյակ աշխատակիցներ այսօր արտադրամաս էին գնացել՝ պահանջելով վերաբացել այն: Բողոքի ակցիայի մասնակիցները վկայակոչում էին իշխանությունների նախապես արված այն հայտարարությունը, թե ապրիլի 20-ից կթույլատրվի տեքստիլ արտադրամասերի գործունեությունը:

ֆաբրիկա են ժամանել ոստիկաններ և ակցիայի մասկաիցներից պահանջել են տեղաշարժման թերթիկներ: Նշել են՝ դրանց բակացայության դեպքում բոլորի նկատմամբ 100.000 դրամի չափով վարչական իրավախախտումների մասով արձանագրություններ  կկազմեն։

«Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակիցները դադարեցրել են բողոքի ակցիան և նշել են, որ կսպասեն պարետի համապատասխան որոշմանը։

«Ֆաբրիկայում հիմնականում կանայք են աշխատում, տանը նստելուց հոգնել են, աշխատել են ուզում: Նրանք ըմբռնումով մոտեցան երբ ասացինք, որ արտադրամասը բացելու համար պետք է լինի Պարետատան համապատասխան  որոշումը»,- Yerkir.am-ին ասաց Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը։

Մի քանի աշխատակից, ում մոտ անձնագիր չի եղել Ոստիկաության Վանաձորի բաժին են տարել, պարզել անձն ու բաց թողել:

Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայում տեղի ունեցածին ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է ԱԺ ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը: Նա գրել է.

«Ի հեճուկս կառավարության խոստման, որ ապրիլի 20-ից տեքստիլը կարող է աշխատել Վանաձորի «Գլորիա» կարի արտադրամասի շուրջ 2000 աշխատողներին այսօր տուգանքների միջոցով թույլ չեն տվել աշխատել: Ահա նրանք արտադրամասից դուրս գալու և բողոքի ցույցի գնալու պահին:

Հետաքրքիր է այս մարդկանց ընտանիքներն ինչպե՞ս են գոյատևելու, երբ սոցիալական աջակցությունը նույնպես նրանց շրջանցել է»:

Դրուագ Մը… Վարանդին Հետ
19 Սեպտեմբերի 2020, 14:23 Դրուագ Մը… Վարանդին Հետ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica