close
Եղանակը Երևանում
6 Հուլիսի 2020
+21°
+31°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Հլս 2020
USD1483.84
GBP1602.38
EUR1543.30
RUB16.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արայիկ Հարությունյանը հանրության դատին է ներկայացրել քաղաքական ուժերի հետ համագործակցության օրակարգը

Քաղաքական

21 Ապրիլի 2020, 17:25
 Արայիկ Հարությունյանը հանրության դատին է ներկայացրել քաղաքական ուժերի հետ համագործակցության օրակարգը

Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի  իր էջում գրառում է կատարել, որում հանրության դատին է ներկայացրել քաղաքական ուժերի հետ համագործակցության օրակարգը. այս մասին հայտնում են «Ազատ Հայրենիք» կուսակցության մամուլի ծառայությունից։

Նշվում է՝ այն համաձայնեցվել է «Ազատ հայրենիք - ՔՄԴ» դաշինքի անդամ կուսակցությունների ղեկավարների հետ:

«Քաղաքական ուժերի հետ խորհրդակցություններից առաջ այսօր հանդիպել եմ  «Ազատ հայրենիք - ՔՄԴ» դաշինքի անդամ կուսակցությունների ղեկավարների հետ: Կարեւորելով նրանց դերը համապետական ընտրություններում մեր գրանցած հաջողության գործում՝ իմ շնորհակալությունն եմ հայտնել համատեղ կազմակերպված աշխատանքի համար եւ նրանց հետ քննարկել մեր ընդհանուր օրակարգի այն դրույթները, որոնց շուրջ առաջիկա շրջանում համագործակցության նպատակով քաղաքական ուժերի հետ կծավալվեն մեր խորհրդատվությունները: Համաձայանեցման արդյունքում ձեւավորված օրակարգը ներկայացնում եմ ձեր դատին.

Ա) Արցախյան հիմնախնդիր, արտաքին քաղաքականություն

Բ) Արցախի անվտանգություն եւ պաշտպանություն

Գ) Մայր Հայրենիքի հետ ավելի սերտ եւ փոխհամաձայնեցված քաղաքականության իրականացում բոլոր ոլորտներում

Դ) Սփյուռքի հետ նոր որակի հարաբերությունների կառուցում

Ե) Արցախի սոցիալ-տնտեսական զարգացում

Զ) Արցախի ներքին կայունություն եւ միասնություն

Ուրախ եմ, որ գաղափարակից ընկերներիս կողմից առաջին հերթին գնահատվել է երկրի շահը՝ արդյունքում ինձ տրամադրելով լայն լիազորությունների մանդատ՝ շարունակելու մեր հետագա քննարկումները»,- գրել է Ա. Հարությունյանը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica