close
Եղանակը Երևանում
28 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գնդակը լրատվամիջոցների դաշտում է. Մարգարիտ Եսայան

Քաղաքական

20 Ապրիլի 2020, 17:20
 Գնդակը լրատվամիջոցների դաշտում է. Մարգարիտ Եսայան

ՀՀԿ նախկին անդամ, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախկին փոխնախագահ Մարգարիտ Եսայանն իր ֆեսյբուքյան էջում գրում է.

«Լրատվական դաշտը ինչպե՞ս ա կառավարվել․․Լրատվամիջոցների 99 տոկոսը եւ լրագրողների 70 տոկոսը իշխանություններից կոնկրետ փող ա ստացել, հիմա չի ստանում էդ փող եւ, ամբողջ լրատվական դաշտը կատաղած ա, որ իրենք փող էին ստանում եւ հիմա փող չեն ստանում․․»--սրանք երկարամյա լրագրող, խմբագիր, այսօր եւս սեփական թերթ ունեցող, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերն են, որ նա հնչեցրեց երեկ երեկոյան իր լայվում․․․․

Առայժմ ոչ մի լրատվամիջոց ,կարծես, այս հայտարարության մասին վերաբերմունք չի դրսեւորել, ցավոք․․․․
Հիմա, կամ լրատվամիջոցները, լրագրողները եւ գլխավոր խմբագիրները պիտի պահանջեն, որ․
 
ա․ Առաջին քայլը անի Փաշինյանը, քանի որ հենց ինքն է պարտավոր սկսել իրենից եւ իր թերթից եւ կոնկրետ հայտարարել, թե ով, երբ, որքան փող է տվել իր թերթին, իրեն եւ՝ ինչի դիմաց
բ․ կամ՝ լրատվամիջոցները եւ նրանց խմբագիրները գլուխները կախ պիտի կուլ տան այս մեղադրանքը
գ․․ կամ՝ պետք է դատի տան վարչապետին զրպարտության համար
դ,․ կամ՝ պիտի ապացուցեն, որ վարչապետը ստախոս է․․․
ե․կամ, լռելով պիտի խոստովանեն, որ Նիկոլը ճիշտ է։
 
Գնդակը լրատվամիջոցների դաշտում է,թեպետ, ներքին համոզմունք ունեմ, որ ոչ մեկն էլ ձայն չի հանելու եւ լուռ կուլ են տալու այս զրպարտությունը, եթե այն զրպարտություն է, կուլ են տալու այս մեղադրանքը, եթե այն մեղադրանք է․․․։
Երրորդ ճանապարհ կարծես ՝ չկա․․․ Իհարկե՝ Նիկոլը ոչ մի կոնկրետ լրատվամիջոցի անուն չհնչեցրեց, եւ կարծում եմ, լրատվամիջոցները հենց սրանից էլ կկառչեն եւ ծպտուն չեն հանի․․․
Վենդետան միայն արյունով չի լինում․․․․․»։
 
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica