close
Եղանակը Երևանում
5 Հուլիսի 2020
+26°
+30°Ցերեկ
+19°Գիշեր
weather
close
Փոխարժեք
5 Հլս 2020
USD1483.84
GBP1602.38
EUR1543.30
RUB16.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀՄԸՄ Կենտրոնական վարչությունը շնորհավորական ուղերձ է հղել Արայիկ Հարությունյանին

Քաղաքական

20 Ապրիլի 2020, 13:30
 ՀՄԸՄ Կենտրոնական վարչությունը շնորհավորական ուղերձ է հղել Արայիկ Հարությունյանին

Հայ Մարմնակրթական Ընդհանուր միության Կենտրոնական վարչությունը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին։

Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Մեծայարգ Պրն. Արայիկ Յարութիւնեան՝

Նախագահ Արցախի Հանրապետութեան

Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միութեան՝ Հ.Մ.Ը.Մ.ի Կեդրոնական Վարչութիւնը աշխարհասփիւռ իր 26 Շրջաններու 111 մասնաճիւղերուն անունով կը շնորհաւորէ Արցախի նախագահ Ձեր ընտրութիւնը՝ մաղթելով որ այդ ընտրութիւնը կը ծառայէ Հանրապետութեան զարգացման եւ Արցախ-Հայաստան-Սփիւռք եռամիասնութեան ամրապնդման։

Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միութիւնը պաշտօնապէս մէկուկէս տարիէ կը գործէ Արցախի մէջ, սակայն Արցախն ու արցախահայութիւնը տեւական ներկայութիւն եղած են ու կը մնան միութեան համահայկական աշխատանքներուն մէջ։ Միութիւնը ամէն տարի կը մասնակցի Արցախի համար կատարուած նուիրահաւաքներուն, ձեռնարկներուն եւ Արցախի հայութեան բարօրութեան եւ բարեկեցութեան նպաստող ծրագիրներուն։

Մեր յոյսն ու ակնկալութիւնն է, որ Ձեր նախագահ ընտրութեամբ առաւել թափ ու ծաւալ կը ստանան նորահաս սերունդներու մարմնակրթութեան աշխատանքները եւ ազգային առողջ դաստիարականութեամբ, արի եւ տիպար քաղաքացիներու պատրաստութեան ջանքերը, որոնց լծուած է մեր միութիւնը՝ ինչպէս ամբողջ հայաշխարհի, նաեւ Արցախի մէջ։ Այս առիթով ընդունեցէք մեր շարունակական գործակցութեան պատրաստակամութիւնը, ի շահ Հանրապետութեան վերելքին եւ ի խնդիր պետականութեան յառաջընթացին։

Նորանոր յաջողութիւններու բարեմաղթութիւններով, Ձեզի կը ցանկանք քաջառողջութիւն, անսպառ եռանդ եւ արգասաբեր գործունէութիւն»։

Առավել մանրամասն՝ այստեղ.

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica