close
Եղանակը Երևանում
6 Հունիսի 2020
+21°
+26°Ցերեկ
+13°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Հնս 2020
USD1481.74
GBP1608.44
EUR1546.00
RUB17.01
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Եթե ԵԱՏՄ-ն ներմուծի արտարժույթի փոխանակման հարկ, դա մեծ ազդեցություն կունենա ՀՀ-ի վրա

Տնտեսական

17 Ապրիլի 2020, 13:02
 Եթե ԵԱՏՄ-ն ներմուծի արտարժույթի փոխանակման հարկ, դա մեծ ազդեցություն կունենա ՀՀ-ի վրա

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոէկոնոմիկայի նախարար Սերգեյ Գլազևը առաջարկել է Եվրասիական տնտեսական միության տարածքում ներմուծել արտարժույթի փոխանակման հարկ: Այս մասին հայտնում է rbc.ru կայքը: Ըստ աղբյուրի՝ Գլազևը զեկույց է պատրաստել, որում նշված է, որ ռուբլու արժեզրկումը սպեկուլյանտների գործողությունների հետևանք է, և անհրաժեշտ է կայունացնել արժութային շուկան։

Թեմայի շուրջ 365news-ը զրուցել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանի հետ։

Տնտեսագետը նշեց, որ այս դրույթի կիրառումը ազգային օրենսդրության հարց է, ԵՏՄ յուրաքանչյուր անդամ ունի վետոյի իրավունք՝ այսինքն դրույթի ընդունման համար անհրաժեշտ է ԵՏՄ անդամ բոլոր պետությունների համաձայնությունը․ «Դա ազգային օրենսդրությանը վերաբերող հարց է, և առանց ներազգային քննարկումների հնարավոր չէ ԵՏՄ մակարդակում որոշում կայացվի»։

Մեր այն հարցին, թե դրույթի ընդունումն ինչպիսի ազդեցություն կունենա Հայաստանի վրա, տնտեսագետը պատասխանեց․ «Մեր դեպքում դա զգալի ազդեցություն կունենա, քանի որ մենք ամեն տարի մոտ 1 մլրդ դրամի չափով տրանսֆերտներ ենք ստանում արտասահմանից արտաժույթի տեսքով՝ դոլար, ռուբլի, եվրո և այլն։ Այդ տրանսֆերտների հիմնական մասը ստանում են սոցիալապես խոցելի խմբերը, ու այդ հարկի արդյունքում նրանց կողմից տնօրինվող եկամուտն ավելի կնվազի՝ այսինքն մեր դեպքում դա լուրջ բացասական հետևանքներ կթողնի հատկապես սոցիալապես խոցելի խմբերի վրա»,- ընդգծեց Պարսյանը՝ հավելելով․ «Մեր օրենսդրության համաձայն՝ առևտուրը, բոլոր գործաքները պետք է իրականացվեն դրամով՝ ազգային արժույթով, այսինքն՝ մենք արդեն իսկ ունենք նման պահանջ ու կարծում եմ, որ այս պահին նման դրույթը լրիվ բավարար է»։

Պարսյանը զրույցի ընթացքում նշեց․ «Ասեմ, որ դոլար- դրամ փոխարժեքների փոփոխության արդյունքում մարդիկ, բնականաբար, կորուստներ և ձեռքբերումներ են ունենում, ու այնպես չէ, որ միշտ շահում է արտարժույթ ձեռք բերողը կամ գնողը՝ այսինքն ճիշտ չի նրանց հարկել հենց գործարք կատարելիս, քանի որ հնարավոր է ապագայում տուժի, օրինակ, թանկ դոլար առնի ու հետագայում դոլարն էժանանա ու ամեն դեպքում վաճառի այդ դոլարը»։

Հարցին՝ արդյո՞ք ռուբլու արժեզրկումը սպեկուլյանտների գործողությունների հետևանք է, տնտեսագետը պատասխանեց․ «Ես այդպես չեմ կարծում: Բնականաբար, ամեն երկրում էլ կա սպեկուլյացիա, բայց ռուբլու կուրսի նվազման վրա ուղղակիորեն ազդել է համաշխարհային նավթի գնի նվազումը։ Քանի որ ՌԴ-ի բյուջեի մոտ 40 տոկոսը կազմվում է նավթի և գազի եկող մուտքերից, բնականաբար, նավթի գնի նվազումն իր ազդեցությունն է թողնում ՌԴ-ի տնտեսության և բյուջեի վրա։ Եթե ռուսական ռուբլին չարժեզրկվեր, ապա նրանք չէին կարողանա իրենց բյուջեի ցուցանիշներն ապահովել՝ այսինքն ռուբլու արժեզրկումը թույլ է տալիս նրանց ռուբլով կազմած բյուջեն հավաքագրեն ու իրականացրեն։ Օրինակ՝ եթե ռուբլին մնար նույն կուրսում, բայց դոլարի քանակը նվազեր, սրա արդյունքում պետական բյուջեի ռուբլու քանակը կնվազեցվեր, ու կարիք կլիներ բյուջեն կրճատելու»-նշեց տնտեսագետը՝ հավելելով․ «Այս դրույթը Ռուսաստանի ներքին խնդիրներից բխող քայլերն են: Եթե ռուսական կողմը հետաքրքրված լինի ազգային արժույթների կայունացմամբ, կարծում եմ՝ լավ ժամանակ է, որ նույն գազի պայմանագրերը ԵԱՏՄ երկրների հետ կնքվի հենց ռուբլով կամ համապատասխան արժույթով, բայց ոչ դոլարով։ Այս պահին մեր գազի պայմանագրերը, ԵՏՄ բոլոր երկրների պայմանագրերը դոլարով են, իսկ դոլարի կուրսը, բնականաբար, բարձրանում, իջնում է։ Ռուսաստանը, եթե ցանկանում են իրենց արժույթը կայունացնել, ուրեմն, կարծում եմ, որ ճիշտ կլինի գազի պայմանագրերը կնքի ռուբոլով»։

Մելինե Պետրոսյան

Իրական և վիպական Դրոն
6 Հունիսի 2020, 15:48 Իրական և վիպական Դրոն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica