close
Եղանակը Երևանում
6 Հունիսի 2020
+21°
+26°Ցերեկ
+13°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Հնս 2020
USD1481.74
GBP1608.44
EUR1546.00
RUB17.01
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Առաջին կորոնավիրուսի պատմությունը. Forbes

Աշխարհ

16 Ապրիլի 2020, 14:36
 Առաջին կորոնավիրուսի պատմությունը. Forbes

1965 թվականին հետազոտողները հայտնաբերեցին շնչուղիների տհաճ վարակ` 229E-ն: Այսօր այն կոչում ենք սովորական մրսածություն, և դա առաջին հայտնաբերված կորոնավիրուսն էր: Երբեմն այդ «սովորական մրսածությունը» կարող է լուրջ բարդություններ առաջացնել: Դա կորոնավիրուսների դեմ պայքարի գլխավոր դժվարություններից  մեկն է. ըստ yerkir.am-ի` գրում է Forbes-ը:

 2016-ին Աթենքի «Հիգեա» հիվանդանոցի շտապ օգնության բաժանմունք էր բերվել 45-ամյա ուսուցչուհի: Չծխող և նախկինում առողջական ոչ մի խնդիր չունեցած կնոջ մոտ տարօրինակ ախտանշաններ էին` մինչև 40 աստիճան ջերմություն, չոր հազ և ուժեղ գլխացավ: Նրան զննած բժիշկը ձախ թոքի ստորին հատվածում խզզոցներ էր հայտնաբերել: Ախտահարումը հաստատել էր ռենտգենյան նկարը: Ենթադրելով, որ գործ ունեն բակտերիալ թոքաբորբի հետ, բժիշկներ համաբիոտիկներ էին նշանակել: Սակայն հետագա երկու օրերի ընթացքում կնոջ վիճակը ծանրացել էր, և լաբորատոր ստուգումները թոքաբորբ չէին հայտնաբերել: Երբ շնչարգելություն էր սկսվել, պացիենտին նշանակել էին թթվածին ու նոր դեղամիջոցներ, այդ թվում` գրիպի , լեգիոնելայի, կապույտ հազի և այլ  լուրջ շնչառական հիվանդությունների տարատեսակ շտամներ, ընդհուպ` սուր շնչառական համախտանիշի (SARS) և մերձավորարևելյան շնչառական համախտանիշի (MERS), սակայն ոչինչ չէին հայտնաբերել: Դրական էր եղել ընդամենը մի անալիզ, որն այնքան զարմանալի էր, որ բժիշկներն այն կրկնեցին ու հաստատվեց` պացիենտի մոտ այնքան ծանոթ 229E  կորոնավիրուսն է:

1960-ականների սկզբին այդ կորոնավիրուսը հայտնաբերած հետազոտողներին ուսուցչուհու ծանր վիճակն, անշուշտ, կզարմացներ: Նրանք ընդամենը փնտրում էին, թե որ վիրուսն  է մրսածության պատճառը: 20-րդ դարի կեսին ի հայտ եկան մեթոդներ, որոնք հնարավորություն էին տալիս անջատել տարբեր վիրուսներ, սակայն դա ոչ միշտ էր հաջողվում. մրսածություն ունեցող պացիենտների 35տոկոսի մոտ հայտնաբերվեցին վիրուսներ, որոնք նույնականացնել չէր հաջողվում:

1965 թվականին Չիկագոյի համալսարանից Դորոթի Համրեն, ուսումնասիրելով մրսածություն ունեցող ուսանողներից վերցված հյուսվածքային փորձանմուշները, հայտնաբերեց նոր տիպի վիրուս, որը կոչվեց 229E: Նույն ժամանակ անգլիացի հետազոտողների մի խումբ, Դևիդ Թիրելի գլխավորությամբ, ուսումնասիրում էր հարբուխը: Էլեկտրոնային մանրադիտակով հյուսվածքային փորձանմուշները ուսումնասիրելիս նրանք նոր տիպի վիրուս հայտնաբերեցին, որը նման էր 1930-ականներին բրոնխիտով հիվանդ հավերի մոտ հայտնաբերված վիրուսին: Դա հենց առաջին կորոնավիրուսն էր, որը վարակել էր մարդուն: Կորոնավիրուս տերմինն էլ սկսեց կիրառվել 1968-ից, որովհետև մանրադիտակով դիտելիս վիրուսի մակերեսին երևում էին արևի արտաքին շերտերը` թագը հիշեցնող ելուններ:

Ըստ  Հարվարդի բժշկական դպրոցի դոկտոր Քեն Մաքինտոշի` գիտական հանրությունը կորոնավիրուսների հետազոտմանը պատշաճ ուշադրություն չէր դարձնում մինչև 2003 թվականը` SARS-ի ի հայտ գալը: Քանի որ 229E և հետագայում հայտնաբերված OC43  կորոնավիրուսները թեթև հիվանդություններ էին առաջացնում, դրանք բուժում էին որպես սովորական մրսածություն` ջերմիջեցնող, խորխաբեր դեղամիջոցներով, հավի մսի տաք արգանակով:

Սակայն 2003-ին ատիպիկ թոքաբորբի բռնկում եղավ: Այն սկսվեց Չինաստանից, և  վարակվեց 29 երկիր: Թեև վերջնարդյունքում վիրուսը վարակեց ընդամենը 8 096 մարդու, մահացությունը բարձր էր`774: Դա էլ ստիպեց գիտնականներին նորովի նայել կորոնավիրուսներին:

Դրանից հետո հայտնաբերվեց մրսածություն առաջացնող ևս երկու կորոնավիրուս` NL63 և HKU1, և միայն 2012-ին` համարյա 50 տարի անց, վերջնականապես սեկվենավորվեց 229E-ի գենոմը: Այդ ժամանակ արդեն տվյալներ կային, որ 229E-ն ծանր շնչառական խնդիրներ է առաջացնում իմունային թույլ համակարգ ունեցող պացիենտների մոտ, թեև մարդկանց մեծ մասի մոտ ընդամենը որպես մրսածություն էր  ի հայտ գալիս:

Թեև կորոնավիրուսներն արդեն մանրազնին ուսումնասիրվում են, սակայն դեռևս պարզ չէ, թե ինչու դրանցից երեքը` SARS-CoV-1, MERS-CoV и SARS-CoV-2 (ներկայիս համավարակի աղբյուրը) այդքան ծանր ախտանշաններ ունեն և մահացության բարձր մակարդակ, իսկ մյուս  չորս հայտնի` մարդու կորոնավիրուսները` ոչ:

Սակայն բոլորն էլ ընդհանուր մի բան ունեն` չղջիկները, որոնցից  վիրուսը փոխանցվել է այլ կենդանիների, դրանցից էլ` մարդուն: Օրինակ` OC43-ն, որը, ըստ ամենայնի, շրջանառվում է 18-րդ դարից, մարդուն փոխանցվել է  տնային եղջերավորներից, MERS-CoV-ը` ուղտերից:

Հույն ուսուցչուհին, վերջիվերջո, ապաքինվեց, թոքերի արհեստական օդափոխման կարիք չեղավ: Երկու տարի անց թոքերի հետազոտումը ցույց տվեց, որ նա լիովին առողջ է Այնուամենայնիվ, «սովորական մրսածության» այդպիսի բարդացումը հենց կորոնավիրուսների առանձնահատկությունն է` դրանք տարբեր բարդության ախտանշաններ են ունենում: Նույնը հիմա  է` COVID-19-ով վարակվածներից մի մասի մոտ ախտանշաններ ընդհանրապես չկան, մի մասն էլ մահանում է:

Քեն Մաքինտոշի կարծիքով` կորոնավիրուսները դեռ շարունակելու են տարակուսանքի մեջ գցել հետազոտողներին: Նախ` ավելի մեծ են ու բարդ, երկրորդ` համեմատաբար հեշտությամբ փոխվում են գենետիկ մակարդակում, նաև` այդ վիրուսները կարողանում են հավաքվել միևնույն բջջում:

«Կորոնավիրուսներն ամենամեծ ՌՆԹ գենոմն ունեն, այնպես որ` նրանց գաղտնիքները շատ են»,- նշել է մասնագետը:

Իրական և վիպական Դրոն
6 Հունիսի 2020, 15:48 Իրական և վիպական Դրոն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica