Ռուսաստանում ստեղծվել է կորոնավիրուսի թեստ, որը 10 րոպե հետո տալիս է պատասխանը
Աշխարհ

Ռուսաստանցի մասնագետների կողմից ստեղծված` կորոնավիրուսի ՌՆԹ-ի նոր թեստը հնարավորություն է տալիս 10 րոպեում պատասխան ստանալ: Այդ մասին այսօր` ապրիլի 13-ին, հայտնել է Genotek բժշկական-գենետիկական կենտրոնի մամուլի ծառայությունը. տեղեկացնում է yerkir.am-ը` EADaily-ին հղումով:
Այժմ թեստը պետք է գրանցվի «Ռոսսելխոզնադզոր»-ի կողմից:
«Մինչ այդ եղած բոլոր թեստերը, որոնք անցել են գրանցման ընթացակարգը, պահանջում են տարբեր ռեագենտների խառնում, մինչդեռ մեր դեպքում` ընդամենը երկուսի: Ռոբոտացված և ձեռքի բոլոր աշխատանքներն արագանում են, նվազում է սխալվելու հնարավորությունը: Փորձանմուշի նախապատրաստումը տևում է 10 րոպե, մինչդեռ, սովորաբար, հարկավոր է լինում կես ժամ կամ ավելի»,- ասվում է հայտարարության մեջ:
Ըստ Genotek-ի`նոր թեստը հիմնված է ՊՇՌ տեխնոլոգիաների վրա, այն չի զիջում համաշխարհային և ռուսական նմանօրինակներին, միաժամանակ հնարավորություն է տալիս հայտնաբերելու վիրուսի հետքերը թքի մեջ:
Ընկերության դեղագործական գործընկերները պատրաստ են ամսական մոտ 1 մլն թեստ արտադրել: