close
Եղանակը Երևանում
20 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Շուրջ 222 հազար բաժանորդի կտրվի մինչեւ 7500 դրամ գազի և էլեկտրաէներգիայի վճարների համար

Տնտեսական

13 Ապրիլի 2020, 15:36
 Շուրջ 222 հազար բաժանորդի կտրվի մինչեւ 7500 դրամ գազի և էլեկտրաէներգիայի վճարների համար

ՀՀ կառավարության կողմից ընդունված հակաճգնաժամային 11-րդ միջոցառման շրջանակներում շուրջ 222 հազար բաժանորդ կստանա մինչեւ 7500 դրամի աջակցություն՝ օգտագործած բնական գազի եւ էլեկտրական հոսանքի դիմաց կոմունալ վճարների մասով: Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշել է, որ միջոցառման շահառու է մինչեւ 600 հազար քաղաքացի:

Հիշեցնենք՝ կառավարությունն արտահերթ նիստում հաստատեց Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասնմեկերորդ միջոցառումը։ Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասնմեկերորդ միջոցառման նպատակն է՝ օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով գոյացած դժվարությունների հետևանքով սոցիալական խնդիրների առջև կանգնած մի խումբ անձանց:

Միջոցառման շահառու են բնական գազի մատակարարման և էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագիր կնքած այն բնակիչ բաժանորդները, որոնց 2020 թվականի փետրվար ամսվա ծախսը չի գերազանցել ՝ 1) բնական գազի սպառման գծով՝ 10 000 ՀՀ դրամը, 2) էլեկտրական էներգիայի սպառման գծով 5 000 ՀՀ դրամը:

Հիշեցնենք՝ թեմային ավելի վաղ անդրադարձել էր նաև տնտեսագետ Սուրեն Պարսյանը։

Մահացել է Ստեփան Թոփչյանը
20 Հունվարի 2021, 15:51 Մահացել է Ստեփան Թոփչյանը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica