close
Եղանակը Երևանում
3 Հուլիսի 2020
+28°
+30°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
3 Հլս 2020
USD1483.84
GBP1602.38
EUR1543.30
RUB16.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պուտինը ԵՏՄ ղեկավարների հետ կքննարկի կորոնավիրուսի դեմ պայքարի հետ կապված հարցերը

Քաղաքական

13 Ապրիլի 2020, 15:21
 Պուտինը ԵՏՄ ղեկավարների հետ կքննարկի կորոնավիրուսի դեմ պայքարի հետ կապված հարցերը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլի 14-ին կմասնակցի վիդեոկոնֆերանսի ձևաչափով անցկացվելիք Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովին. հայտնում է Yerkir.am-ը՝  Կրեմլի մամուլի ծառայության հայտարարությանը հղումով։

Հաղորդագրությունում, մասնավորապես, ասվում է. «Հիմնական ուշադրությունը կդարձվի կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման եւ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների տնտեսական կայունության պահպանման ուղղությամբ համատեղ քայլերի քննարկմանը»։

Նշվում է նաև, որ քննարկումից հետո նախատեսվում է ընդունել Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի անդամների համատեղ հայտարարությունը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica