close
Եղանակը Երևանում
7 Հունիսի 2020
+16°
+28°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
7 Հնս 2020
USD1481.74
GBP1608.44
EUR1546.00
RUB17.01
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Էստոնիան քննարկում է ժամանակավորապես դադարեցնել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի վճարները. Պարսյան

Տնտեսական

13 Ապրիլի 2020, 14:00
 Էստոնիան քննարկում է ժամանակավորապես դադարեցնել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի վճարները. Պարսյան

Էստոնիան քննարկում է ժամանակավորապես դադարեցնել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի վճարները: Այս մասին իր հոդվածում գրել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Քննարկումների, բանավեճերի ժամանակ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի հեղինակները, կողմնակիցները հաճախ են մատնանշում Էստոնիայի «հաջողված» փորձը, որը գործում է 2002 թվականի մայիսի 1-ից։

Եվ ահա, Կորոնավիրուսի սոցիալ-տնտեսական հետևանքները հաղթահարելու համար Էստոնիայի կառավարությունը քննարկում է դադարեցնել պարտադիր կուտակայինի բաղադրիչի հատկացումները, ինչը թույլ կտա նվազեցնել պետական բյուջեի նկատմամբ ֆինանսական ճնշումը։ Ի դեպ, 2008-2009 թվականների ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառով Էստոնիան մեկ անգամ արդեն դադարեցրել է պարտադիր կուտակային համակարգը (01.06.2009-31.12.2010թթ․)։ Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը մեծ ֆինանսական բեռ է նաև Հայաստանի պետական բյուջեի համար, մասնավորապես՝ 2020 թվականի ընթացքում շուրջ 70 մլրդ դրամ փոխանցվելու է մասնավոր ֆոնդերի կառավարիչներին, երբ այդ գումարները կարող ենք և պետք է օգտագործենք ներկայիս սոցիալ-տնտեսական խնդիրները լուծելու նպատակով։

Հիշեցնեմ նաև, որ մեր կուտակած միջոցները ներկայումս փոշիանում են, քանի որ մեր գումարների 30%-ը ներդրվել է արտասահմանյան արժեթղթերի մեջ, որոնք հիմա կտրուկ արժեզրկվել են: Իմ հաշվարկներով մենք արդեն իսկ կորցրել ենք մեր կուտակած միջոցների 15-20%-ը, և կորուստները դեռ շարունակվում են. դա արձանագրելու համար կարող եք ստուգել Ձեր կուտակային հաշիվները: Սրա մասին նախկինում զգուշացրել էինք, սրա դեմ պայքարել: Կարծում եմ` իրական կորուստները ավելի մեծ կլինեն, քանի որ ֆոնդերի փայերը դրամով են, իսկ դրամը ներկայումս արժեզրկվել և դեռ արժեզրկվելու է: Հետևաբար, օր առաջ պետք է դադարեցնել կուտակային համակարգը։

Իրական և վիպական Դրոն
6 Հունիսի 2020, 15:48 Իրական և վիպական Դրոն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica