close
Եղանակը Երևանում
4 Հունիսի 2020
+15°
+28°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Հնս 2020
USD1482.38
GBP1607.22
EUR1540.89
RUB17.05
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ադրբեջանի զինված ուժերն առաջնագծին մոտ արդեն 3-4 օր է զորավարժություններ են անցկացնում

Արցախ

10 Ապրիլի 2020, 16:03
 Ադրբեջանի զինված ուժերն առաջնագծին մոտ արդեն 3-4 օր է զորավարժություններ են անցկացնում

Ադրբեջանը նույնիսկ համատարած վարակի պայմաններում է շարունակում «մուսկուլներով խաղալ». այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ալեն Ղուլյանը։

Նա, մասնավորապես, նշել է.

«Նրանց զինված ուժերն առաջնագծին մոտ տեղայայված զորավարժարաններում արդեն 3-4 օր է զորավարժություններ են անցկացնում։ Եթե սկզբից դիպուկահարների վարժանքներ են անցկացրել, հիմա արդեն հրետանի, տանկեր և ավիացիա են կիրառում։

Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության կողմից տարածված հաղորդագրություններից պարզվել է, որ երեկ վարժանքներ են անցկացրել Տ-90 տանկերով, Դ-20, Դ-30 և «Գիացինտ-Բ» քարշակվող հաուբիցներով։ Բացի այդ, երեկ կիրառել են նաև ռազմական ավիացիա (ըստ կադրերի` երկուական «Սու-25» գրոհիչներ և «ՄիԳ-29» կործանիչներ)։

Ադրբեջանցի ռազմական լրագրողները և առաջնագծին մոտ ապրող օգտատերերը գրում են, որ ինքնաթիռները թռիչքներ են կատարել նաև առաջնագծին մոտ հատվածում։ Ըստ նրանց` թռիչքներն իրականացվել են Թարթարի շրջանից մինչև Ֆիզուլու շրջան (Մարտակերտի, Մարտունու և Հադրութի շրջանների ուղղություն)։

Քիչ առաջ ադրբեջանական տիրույթում տեղեկություն է հրապարակվել, որ այսօր մարտական կրակով զորավարժություններ են անցկացվել նաև «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերով»։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica