close
Եղանակը Երևանում
4 Հունիսի 2020
+23°
+28°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Հնս 2020
USD1482.38
GBP1607.22
EUR1540.89
RUB17.05
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում արդեն պատրաստվել է 700 դիմակ

Արցախ

10 Ապրիլի 2020, 16:40
 Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում արդեն պատրաստվել է 700 դիմակ

Հադրութի շրջանում շարունակվում են նոր տիպի կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելմանն ուղղված միջոցառումները։ Դրանց թվում կարևոր է նաև կամավորական աշխատանքի դերը։ Այս մասին հայտնում են Արցախ տեղեկատվական շտաբից։

«Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը միացել է «Որոշում» քաղաքացիական նախաձեռնություն» ՀԿ նախաձեռնած «Առողջ Արցախ» ծրագրին, որի շրջանակներում պատրաստվում են պաշտպանիչ դիմակներ։

Կամավորական ուժերով առ այս պահը պատրաստվել է թվով 700 դիմակ, որը, ըստ անհրաժեշտության, տրամադրվել է շրջանի հիմնարկ-ձեռնարկություններին, բազմազավակ և սոցիալական տարբեր խմբերում ընդգրկված ընտանիքներին:

Հավելենք, որ «Առողջ Արցախ» ծրագրի նախաձեռնողները տրամադրում են անհրաժեշտ նյութեր (կտոր, ռեզին, թել)՝ պաշտպանիչ դիմակներ պատրաստելու աշխատանքների շարունակականությունն ապահովելու նպատակով»,-նշված է հաղորդագրությունում։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica