close
Եղանակը Երևանում
4 Հունիսի 2020
+15°
+28°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Հնս 2020
USD1482.38
GBP1607.22
EUR1540.89
RUB17.05
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գերմանիայում երկյուղում են, որ կորոնավիրուսը կարող է խթանել հակասեմականությունն ու ռասիզմը

Աշխարհ

10 Ապրիլի 2020, 15:28
 Գերմանիայում երկյուղում են, որ կորոնավիրուսը կարող է խթանել հակասեմականությունն ու ռասիզմը

Նույնիսկ կորոնավիրուսի համավարակի ժամանակ հակասեմականության ու ռասիզմիդեմ պայքարը պետք է  գերմանական կառավարության առաջնահերթությունների թվում լինի. ըստ yerkir.am-ի` գրում է Deutschlandfunk պարբերականը:

Աջ ծայրահեղականությունը Գերմանիայի համար մեծ խնդիր է: Վիճակագրական տվյալներով` վերջին տարիներին երկրում աճել է ռասայական հողի վրա կատարված հանցագործությունների թիվը. 2019-ին ոստիկանությունը այդպիսի 22300 միջադեպ էր արձանագրել: Այս տարի էլ միտումը դժվար թե փոխվի:

Գերմանիայի կառավարության` հակասեմականության դեմ պայքարի լիազոր Ֆելիքս Կլայնի խոսքով` ճգնաժամային իրավիճակները նպաստում են դավադրությունների հակասեմական տեսությունների ուժեղացմանը, ավելին` այդ տեսությունները դուրս են գալիս ծայրահեղ աջ շրջանակներից: Ռասիզմը նույնպես չի դադարում համավարակի ժամանակ. երբ կորոնավիրուսը Գերմանիա հասավ, ասիական ծագմամբ մարդիկ դա իրենց մաշկի վրա զգացին:

Կարանտինի և ինքնամեկուսացման պայմաններում ծայրահեղ աջերը չեն կարող փողոցային ակցիաներ կազմակերպել, սակայն դա անում են համացանցում, և հարց է ծագում` ինչպիսի՞ն կլինի գերմանական հասարակությունը համավարակից հեոտ: Ըստ թերթի` դա, անշուշտ, կախված կլինի յուրաքանչյուր անհատից, նաև` պետությունից, որը վերահսկողության տակ պետք է պահի այդ ամենը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica