close
Եղանակը Երևանում
4 Հունիսի 2020
+15°
+28°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Հնս 2020
USD1482.38
GBP1607.22
EUR1540.89
RUB17.05
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Եվս մեկ հոգի մահացել է առավոտյան․ այս պահի դրությամբ ունենք հաստատաված 12 մահ․ Արսեն Թորոսյան

Առողջապահություն

10 Ապրիլի 2020, 13:39
 Եվս մեկ հոգի մահացել է առավոտյան․ այս պահի դրությամբ ունենք հաստատաված 12 մահ․ Արսեն Թորոսյան

Եվս մեկ հոգի մահացել է առավոտյան։ Այս պահի դրությամբ ունենք հաստատաված 12 մահ, որը դեռ պաշտոնապես չենք հայտնել։ Մահացածը 81-ամյա քաղաքացի էր, ով ուներ այլ ծանր հիվանդություններ։ Այս մասին հայտնել է Արսեն Թորոսյանը՝ ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ։

Նա, մասնավորապես, ասել է.

«81 տարեկան քաղաքացի էր՝ ծանր հիվանդությւոններով, դա արդեն վաղվա թվերի մեջ կերեւա։ Մեր խնդիրն է մահերի թիվը ցածր պահելով գնալ առաջ։ Մենք չենք կարող համարել, որ կորոնավիրուսի տարածումը կանգնում է եւ 100 տոկոս մարում է, որովհետեւ առաջ եթե մենք ունենում էի 50 դեպք , բայց 1 աղբյուրից, օրինակ մի մեծ արտադրամասի 50 աշխատող, հիմա ունենում ենք 16, 20, 30 դեպք, բայց 10 կամ 20 տարբեր աղբյուրներից։ Վիրուսի վերահսկողությունը դուրս է եկել վերահսկողությունից, մեր խնդիրն է ամեն հնարավոր դեպքը գտնել եւ անել նույն գործողություները, որ արել ենք մինչեւ հիմա,՝ տեստավորել հաստատել, մեկուսացնել շրջանակը, բուժել եւ առողջացած դուրս թողնել եւ այդ գործողությունը պետք է անենք այնքան, քանի դեռ ուժ ունենք, երբ որ կլինենք ուժասպառ՝ ազգովի, երկրով մեկ, այդ ժամանակ որոշ գործողություններ արանքից կհաննեք, միայն տեստավորումն ու բուժումը կթողնենք»։

Հիշեցնենք՝ այսօր ՀՀ-ում կորոնավիրուսի վարակման 16 նոր դեպք է գրանցվել. հաստատված դեպքերի թիվը հասել է 937-ի. մեկ մարդ մահացել է։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica