close
Եղանակը Երևանում
4 Հունիսի 2020
+15°
+28°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Հնս 2020
USD1482.38
GBP1607.22
EUR1540.89
RUB17.05
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱՄՆ–ից ՀՀ վերադարձող 35 հայ աշակերտները երգում են օդանավակայանում

Առողջապահություն

10 Ապրիլի 2020, 12:43
 ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱՄՆ–ից ՀՀ վերադարձող 35 հայ աշակերտները երգում են օդանավակայանում

ԱՄՆ-ի տարբեր նահանգներում գտնվող ավագ դպրոցի 35 հայ աշակերտներ Հայաստան վերադարձի ճանապարհին՝ օդանավակայանում կատարում են «Էրեբունի–Երեւան» երգը։ Այս մասին տեսանյութն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԳՆ մամուլի խոսնակը մանրամասներ էր հայտնել FLEX ծրագրով ԱՄՆ հանրակրթական տարբեր ավագ դպրոցներում ուսանող 35 հայ աշակերտների Հայաստան վերադարձի մասին: Նա, մասնավորապես, տեղեկացրել էր.

«Նշել էինք, որ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է եղել FLEX ծրագրով եւ ծրագրի հայաստանյան ներկայացուցչի հետ:

Հայաստանի եւ Վրաստանի արտաքին գործերի նախարարների միջեւ ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում եւ Ամերիկյան խորհուրդների հետ սերտ համագործակցությամբ ապրիլի 9-ին կազմակերպվել է FLEX ծրագրով ԱՄՆ հանրակրթական տարբեր ավագ դպրոցներում ուսանող հայ եւ վրացի աշակերտների վերադարձը համապատասխանաբար Հայաստան եւ Վրաստան:

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության համակարգմամբ Ամերիկայի խորհուրդների կողմից ապահովվել է աշակերտների անվտանգ տեղափոխումն ԱՄՆ 19 նահանգներից դեպի Չիկագո քաղաք, այնուհետեւ Հայաստան՝ Դոհա-Թբիլիսի-Երեւան չվերթով։

Չիկագոյի օդանավակայանում ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության եւ Չիկագոյում ՀՀ պատվավոր հյուպատոսության կողմից հայ աշակերտներին տրամադրվել են առողջապահական անվտանգության անհրաժեշտ պարագաներ: Համակարգվել է նաեւ Դոհայի օդանավակայանում հայ ուսանողների դիմավորումն ու ուղեկցումը մինչ մեկնման մյուս սրահ: Վերոնշյալ համագործակցության արդյունքում Հայաստան են վերադառնում 34 աշակերտ եւ ամերիկյան ACES ծրագրի շրջանակներում ԱՄՆ-ում ուսանող մեկ աշակերտ: Վերջիններս Հայաստան վերադառնալուն պես ենթարկվելու են 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի:

Սա Հայաստանի եւ Վրաստանի՝ նոր տիպի կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված իրադրությունում տարբեր երկրներում գտնվող քաղաքացիներին համագործակցաբար հայրենիք վերադարձնելու հերթական լավ օրինակն է: Շնորհակալություն ենք հայտնում Ամերիկայի խորհուրդներին՝ հայ աշակերտների տեղափոխումն արագ ու հարթ կազմակերպելու, ինչպես նաեւ մեր վրաց գործընկերներին՝ աջակցության եւ արդյունավետ համագործակցության համար»։

Հիշեցնենք՝ Վրաստանի և Միացյալ Նահանգների կառավարությունները հատուկ թռիչք են կազմակերպել կրթական ծրագրերի շրջանակներում ԱՄՆ-ում գտնվող 79 վրացի ուսանողի` հայրենիք վերադառնալու նպատակով։ Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան ասել էր՝ հատուկ թռիչքը տեղի կունենա ապրիլի 10-ին։

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica