close
Եղանակը Երևանում
4 Հունիսի 2020
+15°
+28°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Հնս 2020
USD1482.38
GBP1607.22
EUR1540.89
RUB17.05
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վրաստանի մոտ 1000 քաղաքացի հրաժարվել է կոմունալ վճարների արտոնությունից. NewsGeorgia.ge

Տարածաշրջան

10 Ապրիլի 2020, 11:35
 Վրաստանի մոտ 1000 քաղաքացի հրաժարվել է կոմունալ վճարների արտոնությունից. NewsGeorgia.ge

Վրաստանի մոտ հազար քաղաքացի հրաժարվել է կոմունալ վճարների արտոնությունից. նման հայտարարությամբ է հանդես եկել երկրի Էլեկտրաէներգիայի ու ջրամատակարարման հարցերի կարգավորման հանձնաժողովի ղեկավար Դավիթ Նարմանիան, հայտնում է Yerkir.am-ը՝ newsgeorgia.ge-ին հղումով։

Նա, մասնավորապես, նշել է, որ այս պահի դրությամբ գրեթե հազար քաղաքացի սոցիալական պատասխանատվություն է ցուցաբերել ու հրաժարվել է կառավարական աջակցությունից, քանի որ դրա կարիքը չունեն: Նրա կարծիքով՝ սա գովելի քայլ է, որ հնարավորություն է տալիս խնայել պետական միջոցները ու հնարավորություն տալիս կառավարությանը՝ դրանք ծախսել առավել կարևոր միջոցառումների վրա: 

Հիշեցնենք՝ Վրաստանի կառավարությունը որոշում է  կայացրել պետական բյուջեից ֆինանսավորել մարտ, ապրիլ ու մայիս ամիսների կոմունալ վճարները: Արտոնությունը մոտ 1,2 մլն ընտանիքի համար է։ 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica