close
Եղանակը Երևանում
4 Հունիսի 2020
+26°
+28°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Հնս 2020
USD1482.38
GBP1607.22
EUR1540.89
RUB17.05
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ապշելու «պատահականություններ» ու տեռոր. երբ նեղացնում են իշխանություններին. «Փաստ»

Մամուլի տեսություն

10 Ապրիլի 2020, 09:54
 Ապշելու «պատահականություններ» ու տեռոր. երբ նեղացնում են իշխանություններին. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «2018 թվականի իշխանափոխությունից հետո եւս մեկ ուշագրավ օրինաչափություն է նկատվում, որը գնալով նոր, ավելի «գեղարվեստական» երանգներ է ստանում: Եվ ուրեմն, երբ որեւէ ուժ կամ անհատ իրեն «խելոք չի պահում» (այսինքն, համարձակվում է տրորել անսխալական, անթերի իշխանության «ոտքը») ապշելու «զուգադիպությամբ» մեկ էլ պարզվում է, որ այդ անհատի կամ այդ ուժի որեւէ ներկայացուցչի հետ խնդիրներ կան: 

Հանկարծ ու ի հայտ է գալիս, որ մեկը ինչ-որ ժամանակ հարկային, այսպես, մի 1000 դրամի պարտավորություն ունի, մյուսի գործունեության հետ կապված փաստաթղթային ինչ-որ անհամաձայնություններ կան, մյուսի հետ բարեկամաբար զրուցելու անհագ ցանկություն է առաջանում ԱԱԾ-ում եւ այլն, եւ այլն: Ոչ պակաս խնդիրներ են «ծագում» նաեւ նրանց հետ, որոնք համարձակություն են ունենում հեռանալ իշխանական թիմից, առավել եւս՝ դուռը շրխկացնելով, իրականությունը ի ցույց դնելով:

Բնականաբար, այս ամենն ուղեկցվում է տեղեկատվական յուրատեսակ տեռորով՝ աշխարհի մեղքերը բարդելով «մեղանչածների» վրա, նրանցից նոր «թշնամիներ» ու «դավաճաններ» կերտելով: Այնպիսի տպավորություն է, որ այսպիսի պիտակավորումներ շուտով ստանալու է հասարակության մեծամասնությունը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica