close
Եղանակը Երևանում
4 Հունիսի 2020
+27°
+28°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Հնս 2020
USD1482.11
GBP1603.94
EUR1539.87
RUB16.97
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի լուծարմամբ մոտ 85 աշխատատեղ կկրճատվի. կառավարության որոշումը

Քաղաքական

9 Ապրիլի 2020, 19:20
 «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի լուծարմամբ մոտ 85 աշխատատեղ կկրճատվի. կառավարության որոշումը

ՀՀ կառավարությունը այսօրվա նիստում լուծարեց Կադաստրի կոմիտեի ենթակայության «Գեոդեզիա և քարտեզագրություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը:  Գործադիրը ուժը կորցրած ճանաչեց ՀՀ կառավարության 2011 թ. դեկտեմբերի 22-ի «ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համակարգի «Հողաշինարարության, անշարժ գույքի գնահատման և համակարգված դիտարկումների կենտրոն» ու «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպելու մասին» N 1853-Ն որոշումը:

Կառույցի լուծարումը ընդգրկավ էր չզեկուցվող հարցերի շարքում:

Լուծարման հիմնավորման մեջ նշված է. «Քարտեզագրման աշխատանքների ավարտից հետո գրեթե ամբողջ պետական պատվերը և կադաստրային չափագրումը կազմակերպվել և իրականացվել են համապատասխանաբար «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն» ՊՈԱԿ-ի և ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի մասնագետների կողմից, ինչը ըստ էության, խոչընդոտել է մասնավոր սեկտորի կայացմանը և խանգարել է առողջ մրցակցությանը»։

Տարիներ շարունակ «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ը ունենալով շահեկան դիրք իրականացրել է և շարունակում է իրականացնել պետական պատվերի գրեթե 100%-ը, իր տիրապետման տակ ունենալով պետության կողմից տրամադրված անհատույց օգտագործվող շինություններ, տրանսպորտային միջոցներ և սարք սարքավորումներ։ Բացի պետական պատվերից՝ ՊՈԱԿ-ը 2012 թվականից սկսած մուտք գործեց նաև մասնավոր հատված և քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման և հողաշինարարության բնագավառում այլ մասնագիտացված գործառույթներ իրականացնող անձանց հետ սկսեց իրականացնել վերը նկարագրված աշխատանքները։

«Հասկանալի է, որ այս պարագայում հնարավոր չէ ապահովել առողջ մրցակցություն և շուկայում ձևավորել ծառայությունների մատուցման իրական գնային միջավայր։ Այս փաստը արձանագրվել է նաև Հաշվեքննիչ պալատի վերջին ստուգման արդյունքներում, որում ասվում է, որ ՊՈԱԿ-ի առկայությունը ստեղծում է անհավասար մրցակցային պայմաններ»,- նշված է հիմնավորման մեջ։

«Գեոդեզիա և քարտեզագրություն» պետական ոչ առևտրային կազմակերպության  լուծարման նպատակն է պետական նշանակության գործառույթները կենտրոնացնել Կադաստրի կոմիտեում:

 

 «ՊՈԱԿ-ի 2020 թ. հունվարի 1-ի հաշվեկշռով ակտիվների հանրագումարը կազմել է 188.0 մլն դրամ, որից 104.1 մլն դրամը ոչ ընթացիկ,  իսկ 83.9 մլն դրամը՝ ընթացիկ ակտիվների գծով: Ոչ ընթացիկ ակտիվներից 3.6 մլն դրամը կազմում են ամրացված հիմնական միջոցները, իսկ 100.5 մլն դրամը՝ կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող հիմնական միջոցները: Ընթացիկ ակտիվներից 12.8  մլն դրամը  ընթացիկ գործունեության ընթացքում օգտագործվող պաշարներն են: Դեբիտորական պարտքերը կազմում են 14.5 մլն դրամ, որից ժամկետանց՝ 1.3 մլն դրամ: Դրամական միջոցների մնացորդը կազմում է 56.6 մլն դրամ:

2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ ՊՈԱԿ-ի ոչ ընթացիկ պարտավորությունները  (ամրացված գույքի արժեքը) կազմում են 3.6 մլն դրամ,  սեփական կապիտալը՝ 174.2 մլն դրամ, և ընթացիկ պարտավորությունները կազմում են 10.2 մլն դրամ, որից՝ ժամկետանց պարտավորությունները՝ 5.4 մլն դրամ»,- գրված է հիմնավորման մեջ:

«Գեոդեզիա և  քարտեզագրություն» ՊՈԱԿ-ը ունի 60 հաստիքային միավոր, իսկ տարվա ընթացքում որոշակի ժամկետով կնքվում են մոտ 75 աշխատանքային պայմանագրեր: Նախագծով առաջարկվող փոփոխությունների արդյունքում կստեղծվի Գեոմատիկայի կենտրոն՝ 50 հաստիքով: Արդյունքում՝ պետական կառավարման մարմնին վերապահված գործառույթները կիրականացվեն 50 հաստիքային միավորի հաշվին՝ վերը նշված 60 և 75 միավորների փոխարեն, ինչն էլ իր հերթին կհանգեցնի պետական բյուջեի ծախսերի նվազեցմանը:

«Ստեղծվող կենտրոնը կիրականացնի բացառապես պետական նշանակության աշխատանքներ, որոնք չեն իրականացվել մասնավոր հատվածի կողմից։ Գեոմատիկայի կենտրոնի ստեղծման կարևորությունը պայմանավորված է նաև ինտեգրված կադաստրի գաղափարի իրականացմամբ։ Մեկ հարթակում քարտեզագրական հիմքերի վարումը նախատեսում է մեկ վարող մարմին, որը կունենա տեխնիկական և մասնագիտական ներուժ»,- գրված է հիմնավորման մեջ:

Մեսսին վնասվածք է ստացել
4 Հունիսի 2020, 16:51 Մեսսին վնասվածք է ստացել
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica